Թրքամետ փաշիզմի հիսուն երանգները

Թրքամետ փաշիզմի հիսուն երանգները

Wed, 15 Jul 2026 17:09:26 +0400


Այսօր մեզ բոլորիս՝ առանց բացառության, թե՛ իշխանության կողմնակիցներին, թե՛ ընդդիմադիրներին, կանգնեցրել են փաստի առաջ. 2026 թվականի հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր…

Երկրում այլևս չկա որևէ բան, որը կարելի է անվանել կայացած պետության իրավական հատկանիշ։
Պետք է հստակ ֆիքսել, որ ներկայիս իշխանությունները Հայաստանի փոխարեն ձևավորվում են մի քաղաքական միավոր, որի հիմնական նպատակն է ամեն գնով հայերին վերածել վախվորած, անսեռ, անդեմ, անիմաստ տուգանքների, հարկերի և վարկերի «մատերիալի», ջարդելով հայերի ազգային դիմապատկերը` «արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրականացման համար։

Փաստացի՝ հայերին փորձելով վերածել ապուշացած մի զանգվածի՝ զուրկ ազգային և պետական մտածողությունից, զրկելով նույնիսկ ոչնչացմանը դիմադրելու իրավունքից։

Այսինքն, երկրի կազմաքանդմանը միտված դիմադրելու յուրաքանչյուր փորձ միանգամից պիտակավորվում է որպես ծայրահեղ ռեւանշիզմ։

Ըստ էության, մեզ փորձում են ստիպել դադարել հայ լինել։
Ցավով պետք է արձանագրել, որ հայերի մի մասը՝ կամովին կամ փաշիստական քարոզչությունից ապուշացած, համաձայնել է դադարել հայ լինել։

Ներողություն, բայց հայ չի կարելի համարել այն մարդկանց, ովքեր ատում են Արցախը, վիճում են թե «ումն է Արարատը» կամ ինչպես համարել հայ նրանց, ովքեր պատրաստ են թուրքի ոտքը «պաչել» մի քանի դույլ բենզինի դիմաց և ովքեր Հայրենիքի դավաճանությունն արդարացնում են «պետության շահերով»։
Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որտեղ սուտը, սպառնալիքները, բռնաճնշումները, ձերբակալությունները, տեղեկատվական ահաբեկչությունը, նույնիսկ մարդու տարրական իրավունքների, այդ թվում՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումը, դարձել են առօրյա երևույթ։ Այս ամենը լիովին տրորված և ոտնահարված է։
Մարդուն բանտ նետել միայն այն պատճառով, որ նա համաձայն չէ իշխանության հետ, այսօր այլևս ոչ ոքի չի զարմացնում։

Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից և ապրուստի միջոցներից, միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը, ատամներով կառչած իշխանական աթոռից, հերթական անգամ պետք է նվաստացնի սեփական երկիրը թշնամու առաջ՝ սեփական ժողովրդի նվաստացումն ու երկրի սողացող ոչնչացումը ներկայացնելով որպես «խաղաղության պայման»։

Պարադոքսն այն է, որ փաշիստների կողմից սեփական ժողովրդի նվաստացումը, անհամաձայնների ձերբակալությունները, սեփական ժողովրդի դավաճանությունն ու երկրի քայքայումը արդարացվում են «պետության բարձրագույն շահերով»։

Գուցե այդպես է։ Սակայն այն ամենը, ինչ այսօր անում են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ամբողջությամբ համապատասխանում է այլ պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն շահերին։
Միգուցե հենց թուրք-ադրբեջանական տանդեմը նրանք նկատի ունեն, երբ իրենց գործողություններն արդարացնում են «պատմական շահերով»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ Fri, 06 Nov 2026 15:11:10…

10 րոպե ago

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Fri, 06 Nov 2026 15:00:09 +0400…

21 րոպե ago

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

36 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

49 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

1 ժամ ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

1 ժամ ago