Կարեն Սիմոնյանը` Գյումրու փոխքաղաքապե՞տ

Կարեն Սիմոնյանը` Գյումրու փոխքաղաքապե՞տ

Wed, 15 Jul 2026 19:13:42 +0400


Այսօր լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վերցնելու հարցին, նշեց, որ վերջնական որոշում դեռևս չկա։ Նա նաև շեշտեց, որ մինչ այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հատկանշական է, որ ընդամենը երկու օր անց՝ հուլիսի 17-ին, նշանակված է նաև Վարդան Ղուկասյանի դատական նիստը, որից, ըստ քաղաքական շրջանակներում շրջանառվող գնահատականների, նույնպես շատ բան կարող է կախված լինել։

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև այն սցենարը, որ եթե Ավետիս Առաքելյանը վերցնի պատգամավորի մանդատը, ապա ընդդիմադիր խմբակցությունները պետք է ընտրեն նոր փոխքաղաքապետ, որը նաև կկատարի քաղաքապետի պարտականությունները։

Ավելի վաղ գրել էինք, որ հավանական թեկնածուների թվում քննարկվում են «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը դաշինքից Լիզա Գասպարյանը։ Սակայն մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր ուժերի մեծ մասը հակված է այդ պաշտոնում առաջադրել հենց Կարեն Սիմոնյանի թեկնածությունը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ տարբերակին կողմ է նաև Վարդան Ղուկասյանը։
Այսօր լրագրողները Կարեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստ է ստանձնել փոխքաղաքապետի պաշտոնը, ինչին նա պատասխանեց.

«Եթե մտել եմ պայքարի մեջ, ուրեմն ինձ քիչ են հետաքրքրում նմանատիպ հետապնդումները, որ ես քաղաքական քայլ անելուց հրաժարվեմ կամ հետ մնամ, դա միանշանակ բացառեք, դա լուրջ էլ չի դիտվում։ Այսինքն՝ մարդը մտնի քաղաքականության մեջ՝ չհասկանալով, որ կարող է նույնիսկ հետապնդվել իշխանության կողմից, դա անլուրջ է։ Իմ մասով, իմ թիմի մասով պատրաստ ենք ամեն ինչի, ինչը որ օգուտ է տալիս մեր քաղաքին, մեր երկրին և մեր բանիմաց, գրագետ քաղաքացիներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում Wed, 14 Oct 2026 13:25:27 +0400…

11 րոպե ago

Սա Փաշինյանի վրեժը չէ

Սա Փաշինյանի վրեժը չէ Wed, 14 Oct 2026 13:23:41 +0400 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները…

13 րոպե ago

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս Wed, 14 Oct 2026 13:00:11 +0400 Latest…

36 րոպե ago

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին Wed, 14 Oct 2026 12:59:23 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

37 րոպե ago

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները Wed, 14 Oct…

44 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում Wed, 14 Oct 2026 12:45:27 +0400 Հայաստանի արտարժույթի…

51 րոպե ago