«Հրապարակ». Ճնշումը մեծացնում ենք, որ ՌԴ-ն դադարեցնի ագրեսիան

«Հրապարակ». Ճնշումը մեծացնում ենք, որ ՌԴ-ն դադարեցնի ագրեսիան

Thu, 16 Jul 2026 12:45:03 +0400


Հարցազրույց Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն այս փուլում նշանավորվում է երկու երկրների մայրաքաղաքների վրա երկուստեք ինտենսիվ գրոհներով։ Ինչպիսի՞ն է այժմ դրությունը Կիեւում։

– Կիեւում իրավիճակը հիմնականում կայուն է։ Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հարվածներ է հասցրել հիմնականում բալիստիկ հրթիռներով, սակայն համեմատաբար փոքր քանակությամբ։

– Ուկրաինան շարունակում է զգալ ՀՕՊ համակարգերի (օրինակ՝ Patriot-ի) համար զինամթերքի պակասը․ այդ մասին նախագահ Զելենսկին բազմիցս նշել է, նաեւ բարձրաձայնել արեւմտյան գործընկերների կողմից մատակարարումների անհապաղ անհրաժեշտությունը։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, օրինակ՝ եվրոպացի գործընկերների միջոցով։

– Բալիստիկ հրթիռներից պաշտպանության ամրապնդման հարցում իրավիճակը բարդանում է եվրոպացի գործընկերների շրջանում հատկապես այս հատվածում ռեսուրսների պակասի պատճառով։ Այնուամենայնիվ, Գերմանիան օգնում է բանակցություններին եւ տեղայնացնում է ամերիկյան Petrot հակաբալիստիկ հրթիռների արտադրությունը (Ուկրաինայում եւ Եվրոպայում), մինչդեռ Ֆրանսիան լիցենզավորում է իր հակաբալիստիկ հրթիռների արտադրությունն Ուկրաինայում եւ առաջնահերթություն է տալիս համապատասխան տեղական արտադրության հրթիռների մատակարարմանը։

– Նկատելի է, որ Ուկրաինան զգալիորեն ընդլայնել է Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու իր հնարավորությունները, հարձակումներ նավթավերամշակման գործարանների վրա եւ այլն։ Այսինքն՝ մարտավարություն, որը Զելենսկին է նախանշել՝ Ռուսաստանին ճնշելու եւ Կիեւի համար նախընտրելի դիրք ստանալու նպատակով։ Այդպե՞ս է։

– Իսկապես, Ուկրաինան մեծացրել է Ռուսաստանի վրա ճնշումը՝ ագրեսիան դադարեցնելու համար։ Ռազմական գործողությունների շարունակականությունը ռազմավարական փոփոխություններ չի բերի, այն միայն կավելացնի զոհերի թիվը եւ թույլտվությունները։ Ամեն դեպքում, Ուկրաինայի հարվածները կնվազեցնեն Ռուսաստանի ռեսուրսները՝ հակամարտությունը շարունակելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային

Դադարեցրե՛ք վրացական տարածքների օկուպացիան․ Թբիլիսին կոչով դիմել է Մոսկվային Sat, 08 Aug 2026 13:00:07 +0400…

11 րոպե ago

Կարող է սպասվել պարենային ճգնաժամ

Կարող է սպասվել պարենային ճգնաժամ Sat, 08 Aug 2026 12:45:29 +0400 Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների վրա…

26 րոպե ago

Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել

Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել Sat, 08 Aug 2026 12:37:53 +0400 2026 թվականի…

34 րոպե ago

Ամերիկյան ցինիզմ․ Մադուրոյից ազատվեց, հիմա էլ Կուբայի նախագահ է «փնտրում»

Ամերիկյան ցինիզմ․ Մադուրոյից ազատվեց, հիմա էլ Կուբայի նախագահ է «փնտրում» Sat, 08 Aug 2026 12:30:46…

41 րոպե ago

Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Sat, 08 Aug 2026…

1 ժամ ago

Լացելու համար սպանել է 10 ամսական աղջկան․ դաժան միջադեպ

Լացելու համար սպանել է 10 ամսական աղջկան․ դաժան միջադեպ Sat, 08 Aug 2026 12:00:48 +0400…

1 ժամ ago