Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է․․․

Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է․․․

Thu, 16 Jul 2026 14:45:21 +0400


Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը»։

Կարդում ես ու ակամա մտածում՝ մի՞թե «Հայաստանի պատմությունը» վերջացավ, հերթը հասավ «Հայոց պատմությանը»։

Չէ՞ որ տարիներ շարունակ հենց ինքն էր փորձում համոզել հանրությանը, որ «Հայոց պատմություն» ասվածը հնացած մոտեցում է, իսկ ապագան «Հայաստանի պատմության» մեջ է։ Ապագան՝ «Իրական Հայաստանն» էր։ Հիմա, փաստորեն, կրկին վերադարձել է «Հայոց պատմությանը»։ Թե՞ նոր քաղաքական սեզոնի սցենար է՝ ազգային բառապաշարը ժամանակավորապես պահարանից հանելու և ազգային զգացմունքների վրա խաղալու։

Թվում է՝ ինքն էլ է հասկացել, որ «Հայոց» բառը դեռևս լավ է աշխատում ժողովրդի զգացմունքների վրա։ Երբ վարկանիշը դժվար ժամանակներ է ապրում, պատմությունը հանկարծ դառնում է սիրելի ընթերցանություն, իսկ ազգային բառապաշարը՝ քաղաքական աքսեսուար։

Սակայն մի փոքր խնդիր կա. Հայոց պատմությունը քաղաքական զգեստապահարանի այն վերարկուն չէ, որը կարելի է հագնել միայն ցուրտ վարկանիշային եղանակին, իսկ հետո նորից կախել պահարանում։

Եթե երեկ «Հայաստանի պատմությունն» էր առաջադեմ գաղափարախոսությունը, ապա այսօր «Հայոց պատմության» ցուցադրական ընթերցումն առնվազն ժպիտ է առաջացնում։ Մի՞թե վաղը նորից կբացատրեն, որ մենք սխալ էինք հասկացել, և իրենք միշտ էլ «Հայոց պատմության» կողմնակից են եղել։

Հայրենասիրությունը գրքի շապիկով չի չափվում, ինչպես պատմությունը՝ քաղաքական կոնյունկտուրայով։ Եթե ազգային ինքնության մասին խոսքը կախված է հանրային տրամադրություններից, ապա դա ավելի շատ հիշեցնում է լավ հաշվարկված PR, քան համոզմունք։

Կարդում եմ մի պարզ արձագանք, որը քաղաքականության հետ կապ չունի։ Դա շարքային քաղաքացու բնական զարմանքն է.

«Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է… Էդ ո՞նց եղավ»։

Իսկապես, էդ ո՞նց եղավ։ Մի՞թե «Հայոց պատմությունը» հանկարծ վերականգնվեց։ Թե՞ հերթական անգամ փոխվեց ոչ թե պատմությունը, այլ քաղաքական անհրաժեշտությունը։

Որովհետև պատմությունը չի փոխվում իշխանափոխությամբ, գաղափարական արշավներով կամ ֆեյսբուքյան գրառումներով։ Փոխվում են միայն քաղաքական հայտարարությունները։ Իսկ երբ դրանք փոխվում են չափազանց հաճախ, հանրությունն արդեն դադարում է հավատալ ոչ միայն խոսքերին, այլև խոսողին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են

Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են Sun, 19 Jul 2026 23:50:19 +0400 Երեկ ID…

8 ժամ ago

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է Sun, 19 Jul 2026 23:45:53 +0400 Եվրոպայի խորհուրդը…

8 ժամ ago

«Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց

«Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց Sun, 19 Jul 2026 23:30:01 +0400 Սուրեն Սուրենյանցը գրում…

8 ժամ ago

Գագիկ Ծառուկյանն ինչ լավություն է արել Փաշինյանին, որ Փաշինյանն այսպես վարվեց իր հետ

Գագիկ Ծառուկյանն ինչ լավություն է արել Փաշինյանին, որ Փաշինյանն այսպես վարվեց իր հետ Sun, 19…

9 ժամ ago

Ռուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել

Ռուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել Sun, 19 Jul 2026 23:00:30 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն…

9 ժամ ago

Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակչում

Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակչում Sun, 19 Jul 2026 22:45:17 +0400…

9 ժամ ago