Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է․․․

Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է․․․

Thu, 16 Jul 2026 14:45:21 +0400


Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը»։

Կարդում ես ու ակամա մտածում՝ մի՞թե «Հայաստանի պատմությունը» վերջացավ, հերթը հասավ «Հայոց պատմությանը»։

Չէ՞ որ տարիներ շարունակ հենց ինքն էր փորձում համոզել հանրությանը, որ «Հայոց պատմություն» ասվածը հնացած մոտեցում է, իսկ ապագան «Հայաստանի պատմության» մեջ է։ Ապագան՝ «Իրական Հայաստանն» էր։ Հիմա, փաստորեն, կրկին վերադարձել է «Հայոց պատմությանը»։ Թե՞ նոր քաղաքական սեզոնի սցենար է՝ ազգային բառապաշարը ժամանակավորապես պահարանից հանելու և ազգային զգացմունքների վրա խաղալու։

Թվում է՝ ինքն էլ է հասկացել, որ «Հայոց» բառը դեռևս լավ է աշխատում ժողովրդի զգացմունքների վրա։ Երբ վարկանիշը դժվար ժամանակներ է ապրում, պատմությունը հանկարծ դառնում է սիրելի ընթերցանություն, իսկ ազգային բառապաշարը՝ քաղաքական աքսեսուար։

Սակայն մի փոքր խնդիր կա. Հայոց պատմությունը քաղաքական զգեստապահարանի այն վերարկուն չէ, որը կարելի է հագնել միայն ցուրտ վարկանիշային եղանակին, իսկ հետո նորից կախել պահարանում։

Եթե երեկ «Հայաստանի պատմությունն» էր առաջադեմ գաղափարախոսությունը, ապա այսօր «Հայոց պատմության» ցուցադրական ընթերցումն առնվազն ժպիտ է առաջացնում։ Մի՞թե վաղը նորից կբացատրեն, որ մենք սխալ էինք հասկացել, և իրենք միշտ էլ «Հայոց պատմության» կողմնակից են եղել։

Հայրենասիրությունը գրքի շապիկով չի չափվում, ինչպես պատմությունը՝ քաղաքական կոնյունկտուրայով։ Եթե ազգային ինքնության մասին խոսքը կախված է հանրային տրամադրություններից, ապա դա ավելի շատ հիշեցնում է լավ հաշվարկված PR, քան համոզմունք։

Կարդում եմ մի պարզ արձագանք, որը քաղաքականության հետ կապ չունի։ Դա շարքային քաղաքացու բնական զարմանքն է.

«Բա ասում էիր՝ Հայոց պատմություն չկա, Հայաստանի պատմություն է… Էդ ո՞նց եղավ»։

Իսկապես, էդ ո՞նց եղավ։ Մի՞թե «Հայոց պատմությունը» հանկարծ վերականգնվեց։ Թե՞ հերթական անգամ փոխվեց ոչ թե պատմությունը, այլ քաղաքական անհրաժեշտությունը։

Որովհետև պատմությունը չի փոխվում իշխանափոխությամբ, գաղափարական արշավներով կամ ֆեյսբուքյան գրառումներով։ Փոխվում են միայն քաղաքական հայտարարությունները։ Իսկ երբ դրանք փոխվում են չափազանց հաճախ, հանրությունն արդեն դադարում է հավատալ ոչ միայն խոսքերին, այլև խոսողին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեղամ Մանուկյանը՝ Թևանյանի ու Մանուկյանի գործի մասին

Գեղամ Մանուկյանը՝ Թևանյանի ու Մանուկյանի գործի մասին Tue, 22 Sep 2026 17:06:23 +0400 ԱԺ «Հայաստան»…

14 րոպե ago

Նեթանյահուն ամոթանք է տվել Նյու Յորքի քաղաքապետին․ սկանդալ է

Նեթանյահուն ամոթանք է տվել Նյու Յորքի քաղաքապետին․ սկանդալ է Tue, 22 Sep 2026 17:00:50 +0400…

19 րոպե ago

Նախագահի և քարտուղարի քանի պաշտոն ստացան կուսակցությունները

Նախագահի և քարտուղարի քանի պաշտոն ստացան կուսակցությունները Tue, 22 Sep 2026 16:54:39 +0400 2026 թվականի…

25 րոպե ago

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը

Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը Tue, 22 Sep 2026 16:49:01 +0400 Latest…

31 րոպե ago

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն Tue, 22 Sep 2026 16:45:43 +0400 Գյումրիի Չարենցի փողոցում…

34 րոպե ago

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 22 Sep 2026…

50 րոպե ago