Մի կոդ, ու ձուկը լողալով Եվրոպա կհասնի

Մի կոդ, ու ձուկը լողալով Եվրոպա կհասնի

Thu, 16 Jul 2026 16:15:46 +0400


Կառավարության նիստերն այս օրերին գյուղատնտեսական մթերք արտադրողների ու ձկնարտադրողների համար արդեն «Վալիդոլ» են դարձել։ Նիստը սկսվում է՝ ճնշումը մի քիչ իջնում է, ավարտվում է՝ նորից բարձրանում, որովհետև տեսնում են՝ իրենց ապրանքը Եվրոպա հասնելու փոխարեն պահեստում է փչանում։

Արտադրողներն արդեն ոչ թե եղանակի կանխատեսումն են նայում, այլ կառավարության օրակարգը։ «Այսօր նիստ կա՞։ Եթե կա, գուցե մեր մթերքն էլ վերջապես ճանապարհ ընկնի։ Մհեր Գրիգորյանն ու Պապոյանը, երևի, հերթական տոմսն են ձևակերպում»։
Այսօրվա նիստից էլ լավ լուր եկավ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես հնարավորություն է ստացել ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն։ Բայց, ինչպես մեզ մոտ է լինում, լավ լուրը միշտ մի փոքր «բայց» ունի։

Ըստ նախարարի՝ պետք է գրանցվել TRACES համակարգում։ Մի կոդ կստանաք, կբացեք, կտեսնեք՝ ով է ձեր մթերքը տանում, ուր է գնում, ինչ ճանապարհով է շարժվում։ Փաստորեն մի կոդ ես բացում, ու ձուկը, կարծես հրաշքով, ինքնուրույն լողալով հասնում է Եվրոպա։ Մնում է՝ այդ կոդը նաև սառնարանի գործ անի, մինչև բոլոր թղթաբանություններն ավարտվեն։

Մի խոսքով՝ շուտով հայ արտադրողը իր ձկան ճակատագիրը ավելի մանրամասն կիմանա, քան սեփական երեխաների տեղաշարժը։
Մնում է միայն, որ այդ ընթացքում մթերքն էլ համբերի, չնեղանա ու չփչանա։ Որովհետև մեր իրականությունում հաճախ ապրանքը նախ հասցնում է ժամկետանց դառնալ, հետո միայն՝ արտահանման իրավունք ստանալ։

Այնպես որ, կառավարության նիստերը կարելի է ավելի հաճախ անել։ Առնվազն տնտեսվարողների նյարդերի համար։ Ամեն նիստից հետո մի փոքր հույս է ավելանում։ Իսկ քանի դեռ արտահանումը թղթերի վրա է, կառավարության նիստերը տնտեսվարողների համար սառնարանի դեր են կատարում. մթերքը չեն փրկում, բայց հույսը դեռ չեն թողնում փչանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

20 րոպե ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

35 րոպե ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

51 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

1 ժամ ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

2 ժամ ago