ՊՊԾ գնդի պատերից մինչև Արցախի կորուստ. ո՞ւմ է պետք այս ճշմարտությունը

ՊՊԾ գնդի պատերից մինչև Արցախի կորուստ. ո՞ւմ է պետք այս ճշմարտությունը

Fri, 17 Jul 2026 18:36:31 +0400


Տասը տարի առաջ այս օրը, 17 հուլիսի 2016 թվականին տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավումը:

Համոզված լինելով, որ Հայաստանը, արտաքին և ներքին առումներով գտնվում է գահավիժման մեջ, և որ այդ գահավիժումը կասեցնելու խաղաղ միջոցների առջեւ բոլոր դռները փակված էին, ես՝ Արմեն Բիլյանս մասնակցություն բերեցի այդ

գործողության:

Հետո պարզվեց, որ այդ գործողությունն ունեցել է ինձ և մասնակիցներից

շատերին անհայտ ծալքեր:

Բայց իմ ճակատագիրն այդ ծալքերից անտեղյակ լինելու իրողությամբ

չսահմանափակվեց:

Գործողության ավարտից և կալանավորվելուց երեք ամիս անց իմ նկատմամբ

մեղադրանք առաջադրվեց՝ գնդի շենքերից մեկում գտնվող ոստիկան Գագիկ

Մկրտչյանին վիրավորելու կապակցությամբ, ով մեկ ամիս անց մահացավ, և սա այն

դեպքում, երբ ես ոչ միայն չէի եղել նրան վիրավորողը, այլ տեղի

ունեցած դեպքի շենքում չէի գտնվել:

Իմ նկատմամբ այդ կեղծ և անարդար մեղադրանքի առաջադրումը Սերժ Սարգսյանի իշխանության և այն ժամանակ իմ պատկանած «շարժման» 2-3 առաջնորդող դեմքերի միջեւ դավադիր համաձայնության արդյունք էր: Այդ մասին ես և շատ ուրիշներ բազմիցս անդրադարձել ենք անցնող տարիներին:

Գործը քննող Երեւանի առաջին ատյանի դատարանը մանրամասն քննությունից հետո 2021 թվականի փետրվարի 24-ին կայացրեց արդար դատավճիռ և ինձ անմեղ հռչակեց նշված սպանության մեղադրանքից:

Արդարությունը խառնեց դավադիրների հաշիվները:

Չնայած իշխանությունը 2018 թվականից համարվում էր փոխված, միեւնույն դատախազներն և իմ «ընկերները» շարունակեցին իրենց սեւ գործը, և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ դատարան կոչվող կառույցը, առանց վերաքննության և առանց որեւէ ապացույցի ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման:

Սերժ Սարգսյանի օրոք սկսած անարդարության սեւ արարը հաստատվեց Նիկոլ Փաշինյանի «հովանու ներքո»:

Ներկա իշխանությունները պարզապես չեն ժառանգել այս անարդարությունը: Նրանց օրոք և նրանց պաշտոնյաների ձեռքերով է այն վերաեփվել և հասցվել ավարտին:

Դատախազությունը գործադիր իշխանության մաս է կազմում: Չնայած նրա անվանական անկախության, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինչպես անցյալում, նույնպես և ներկայում «գործերը թխվում» են ըստ քաղաքական և անձնական «ճաշակի»:

Ինձ վաճառելու և դավաճանելու համար ես շարունակում եմ մեղադրել Ժիրայր

Սեֆիլյանին: Անարդարության «իրավական» տեսք տալու և վերջին կնիքը դնելու

համար մեղադրում եմ ներկա քաղաքական իշխանությանը, հանձինս Նիկոլ Փաշինյանի:

Իշխանության ձեռնածուի դատախազությունը ըստ քաղաքական ճաշակի վերաբացում է մեկ «Մարտի 1-ի» գործը, մեկ Պողոս Պողոսյանի սպանությունը, մեկ մի այլ փակված գործ և այդպես շարունակ: Իսկ իմ և նմանօրինակ բացահայտ անարդար դատավճիռը մնում է փակի տակ:

Իմ չկատարած արարքի համար 25 տարով ազատազրկվելու անարդարության

պատասխանատուն առաջին հերթին ոչ «դատարանն» է, ոչ «դատախազությունը»:

Նրանք հրամաններ կատարողներ են: Ես շարունակում եմ անարդար պատիժը կրել բացառապես մի պատճառով. քաղաքական իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, իմանալով հանդերձ իմ արդարությունը, շարունակում է հովանավորել անարդարությունը:

Զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «մարդիկ դիակի վրայով անցնում են ու ազատվում» և նա ճիշտ է: Իրականում նրա օրոք հենց դա է տեղի ունենում: Ես՝ Արմեն Բիլյանս, առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել էի, սակայն Վերաքննիչ դատարանը՝ առանց որևէ դատաքննության, ինձ դատապարտեց հանիրավի: Այսօր իրականում «դիակի վրայով անցածը» ազատության մեջ է, իսկ ես՝ անմեղս, շարունակում եմ մնալ բանտախցում:

Նիկոլ, իմ ապօրինի ազատազրկումը քո ուղիղ պատասխանատվությունն է:

Արմեն Բիլյան

17 հուլիս, 2026 թվական

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում նոր նշանակում է կատարվել․ ով է նշանակվել եւ որ պաշտոնում

ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում նոր նշանակում է կատարվել․ ով է նշանակվել եւ որ պաշտոնում Sun, 20…

9 րոպե ago

Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ լուսանկարներ

Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ լուսանկարներ Sun, 20 Sep 2026 19:55:33 +0400 Այսօր վթար…

15 րոպե ago

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան Sun, 20 Sep 2026 19:45:40 +0400 Փաստաբան…

25 րոպե ago

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել Sun, 20 Sep 2026 19:30:04 +0400 Միացյալ Նահանգների Պետքարտուղար…

40 րոպե ago

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը Sun, 20 Sep 2026 19:26:20 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

44 րոպե ago

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 20 Sep 2026…

55 րոպե ago