Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում…
Sat, 18 Jul 2026 00:17:38 +0400
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումները, քայլերն ու խոսքերը և մենք իզուր ենք փորձում մեր սուղ բժշկական գիտելիքներով ինչ որ բան բացատրել: Որովհետև շատ բան ոչ տրամաբանական վերլուծության է տրվում, ոչ մարդկային բարոյականության սահմաններում է տեղավորվում, ոչ էլ առավել ևս օրենքների ու օրինականության…
Մարդը կատաղորեն, միջնադարյան վայրենու նման հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա, բացահայտ սպառնում, թե «նստելու ես ու երկար», «բոմժ եմ սարքելու», «հացին կակա ես ասելու», հետո առանց դատ ու դատաստանի սկսում է խլել ունեցվածքը ու իրանից բեթար իր անօրեն իրավապահներին ֆաս է տալիս պետական մեքենայի դեմ անզեն ու անպաշտպան մարդկանց վրա:
Այնքան է մոռանում օրենքի ու Սահմանադրության մասին, որ չի էլ նայում, թե ինչքան մեծ թվով սովորական մարդիկ, ՀՀ քաղաքացիներ են իր կատաղության նոպայի հետևանքով տուժում: Հետո չքմեղ դեմքով նստում է էկրանի առաջ ու պատմում է, թե ինչքան լավ գիրք է այդ օրը կարդացել ինքը:
Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին:
Իր անձնական կարգադրությամբ քաղաքական գործիչներ, այդ թվում երիտասարդ կին են բերդ տանում, զրկում 13 տարեկան երեխու հետ տեսակցություններից, իսկ ինքը հպարտանում է, թե ինչ հարուստ մշակութային կյանք կա Հայաստանում, թե ինչպես է թատրոն այցելել, պատմում է, որ 5 ներկայացում է նայել այս օրերին:
Բա էդ ներկայացումներից ոչ մեկում հումանիզմի, կանանց հանդեպ հարգանքի, անմեղ մարդուն կալանավորելու անթույլատրելիության մասին մի խոսք չկա՞ր: Թե՞ մի ականջիցդ մտնում, մյուսից դուրս է գալիս:
Փարավոն ռեստորանում հարսանիք անողներին դուրս են վռնդում, «Մուլտի ուելնեսը» կապարակնքում են` մարզվողներին կիսամերկ դուրս շպրտում, «Մուլտի ռեստ հաուզից» հյուրերին են վռնդում, Օլիմպավանից պարապող սպորտսմեններին, ինքը մեղմ ժպիտով պատմում է, թե ինչքան լավ ռեստորաններ ու թանգարաններ կան Երևանում, ինչքան է ավելացել Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը…գժանոց…
Լիքը ուրիշ շիզոֆրենիկ դրսևորումներ էլ, վստահ եմ, նկատած կլինեք: Փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում…
Մարդիկ իրենց ծաղիկը տոննաներով թափում են, ջերմոցներ են փակվում, կառավարության վերջին նիստում ծաղիկ աճեցնող 3 նոր ջերմոց հիմնելու համար մաքսային արտոնություններ է տալիս` ամեն մեկին մոտ 50 միլիոն դրամի կարգի:
Գագիկ Ծառուկյանի առյուծները խլում են` որպես «իրեղեն ապացույց», նրա որդուն` Նվերին պատկանող վագրերին էլ երևի` որպես «բոնուս» են տանում գազանանոց: Մարդու սեփականության իրավու՞նք. չէ, չենք լսել նման բան…
ՀԷՑ-ը խլում են` հոսանքազրկումներն են շատանում, Արարատցեմենտը վերցնելուց հետո երևի ցեմենտը երկրից վերանա:
Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են` գյուղացին ու արտահանողն է տուժում, երկաթուղին ու Հայռուսգազարդը խլելուց հետո էլ երևի գազը վերանա, գնացքները չաշխատեն… կարևորը, որ իրենք միլիոնանոց պարգևավճարները շարունակեն ստանալ…
Տպավորություն է, որ ոչ մի օր առանց սկանդալի, առանց խլել-բռնել- նստացնել- փչացնել-ավերելու այս մարդը չի կարողանում ապրել: Երկիր կառավարելը չի ստացվում, բայց երկրում մթնոլորտը մղձավանջի վերածելը հրաշալի ստացվում է: