«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Sat, 18 Jul 2026 08:45:00 +0400


Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ինտրիգներից մեկն էլ այն է լինելու, թե արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհրավիրվի առաջին նիստին եւ իր հայրապետական օրհնանքը կհղի ազգընտիրներին, ինչպես եղել է նախորդ գումարումների խորհրդարաններում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

Մայր Աթոռի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս պահը հրավեր չեն ստացել: Պարզ է, որ չեն էլ ստանալու: Կարկառուն ՔՊ-ականներից մեկը կատակեց, թե` ուզում է, թող ինքնակամ գա եւ օրհնի նիստը: Մեզ չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վեհափառն ինքնակամ այցելել խորհրդարան եւ հայրապետական օրհնանք հղել պատգամավորներին, որոնց մեծ մասը նրան հայհոյել ու վիրավորել է եւ նրա օրհնանքի կարիքը չի զգում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը չպատասխանեց մեր զանգերին։

Իսկ իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել Վեհափառին եւ դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, նա ու իր նեղ խմբակը Գարեգին Բ-ին կաթողիկոս չեն համարում եւ անգամ ՔՊ նախընտրական ծրագրում հոգեւոր առաջնորդին գահընկեց անելու ծավալուն սխեմա են ներառել, որը կյանքի կկոչեն հարմար պահին։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։
Հիշեցնենք նաեւ՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որն արդեն չորրորդ անգամ կիրականացնի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ 80-ն անց Հասանովն ազգային փոքրամասնության ցուցակով խորհրդարանում է դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են. ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեռ երդման նախկին տեքստն է դրված, մինչդեռ շաբաթներ առաջ ՔՊ-ականները երդման տեքստն էլ փոխեցին՝ հարմարեցնելով իրենց վարած ապազգային քաղաքականությանը։ Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, այն է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում. ԱԺ նախագահի, նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը, տեղի են ունենում ամենօրյա նիստեր, ապա ձեւավորվում են մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ՝ ԱԺ խորհուրդը: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները դադարում են, եւ այն շարունակում է աշխատել որպես ժամանակավոր կառավարություն` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Եթե որեւէ կուսակցություն կամ կոալիցիա ունի խորհրդարանական մեծամասնություն, ապա հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում այդ մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ Կիևի մահացու գրոհը

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ Կիևի մահացու գրոհը Sat, 18 Jul 2026 12:00:59 +0400 Ուկրաինական…

18 րոպե ago

Եկեք, գնում ենք դատարան․ Խմբային հայցեր՝ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ

Եկեք, գնում ենք դատարան․ Խմբային հայցեր՝ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ Sat, 18 Jul 2026 11:53:52…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Վահագն Հովակիմյանը բռնել՝ ինքնուրույն հոդվածի սահմանադրականություն է որոշել

«Հրապարակ»․ Վահագն Հովակիմյանը բռնել՝ ինքնուրույն հոդվածի սահմանադրականություն է որոշել Sat, 18 Jul 2026 11:45:18 +0400…

33 րոպե ago

«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է

«Հրապարակ». Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է Sat, 18 Jul 2026 11:30:00 +0400 «Հրապարակին»…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել Sat, 18 Jul 2026 11:15:45 +0400 Իլհամ Ալիեւի՝ արտաքին…

1 ժամ ago

Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով

Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով Sat, 18 Jul 2026 11:00:56 +0400 ԱՄՆ-ն կրկին…

1 ժամ ago