Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Իշխանական բռնոցին շարունակվում է․ նորերին կալանավորում են, հներին՝ ազատ արձակում

Sat, 18 Jul 2026 14:15:25 +0400


Հայաստանում քաղաքական գործընթացները կրկին ուղեկցվում են քրեական գործերով և կալանքի կիրառմամբ։ Այսօր դատարանի որոշմամբ բանտային կալանքից ազատ արձակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, սակայն նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շարունակվում է։

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր կոռուպցիոն բնույթի մեղադրանքներով։ Իրավապահները նրան մեղադրում են կաշառքի հետ կապված արարքների մեջ, մինչդեռ Ղուկասյանը և նրա պաշտպանական կողմը հայտարարել են, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ և կապված է իր ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Դատարանը, փոխելով խափանման միջոցը, նրան ազատ արձակեց բանտային կալանքից։

Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ընդամենը մեկ օր առաջ անդրադարձել էինք Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ նոր քրեական հետապնդմանը։ Ասլանյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է և իշխանության կողմից ընդդիմադիր համայնքային ղեկավարների դեմ ճնշումների շարունակություն։

Մինչ որոշ նախկին կալանավորված անձինք ազատ են արձակվում, ընդդիմադիր շրջանակներում նոր գործերով իշխանությունը շարունակում է ճնշումների քաղաքականությունը։ Վերջին տարիներին կալանքի տակ հայտնված ընդդիմադիրների թվում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իշխանությանը քննադատող հանրային դեմքեր։

Սամվել Կարապետյանի գործը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը բռնի զավթելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ։ Կարապետյանի կողմնակիցները պնդում են, որ գործը քաղաքական շարժառիթ ունի և նպատակ ունի սահմանափակել ընդդիմադիր ակտիվությունը։ Նրա նկատմամբ երկար ժամանակ կիրառվել է բանտային կալանք, իսկ ներկայում խափանման միջոցը փոխված է տնային կալանքի։

Իսկ վերջին ամենաաղմկահարույց դեպքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործընթացներն են, որն ուղեկցվեց նրան ձերբակալելու ու գետնին պառկեցնելու ցուցադրական կադրերով։ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ տարբեր տարիներին հարուցվել են քրեական գործեր։ Ընդ որում իրավական գործընթացները գերակշիռ դեպքերում հաջորդում են իշխանության կողմից քաղաքական հայտարարություններին։

Քաղաքական դաշտում քննարկվող այլ գործերից են Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Ալեքսան Ալեքսանյանի, Սասուն Բադոյանի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերը։ Նրանցից մի մասի նկատմամբ կիրառվել է կալանք, որը հետագայում փոխվել է այլ խափանման միջոցներով։

Փաշինյանի իշխանության օրոք կալանքը հաճախ կիրառվում է ոչ թե որպես դատավարական խափանման միջոց, այլ որպես քաղաքական պայքարի գործիք։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ ցանկացած իրավական գործընթաց տեղի է ունենում նրա իմացությամբ, որոշ դեպքերում` նրա անմիջական հրահանգով։ Մինչդեռ վերջինս հայտարարում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է, իսկ կալանքի որոշումները կայացնում են դատարանները՝ քրեական գործերի շրջանակում։ Քրեական հետապնդումների շրջանակում իշխանությունը չի սահմանափակվում միայն տղամարդ քաղաքական գործիչներով։ Վերջին ամիսներին մենք ականատես եղանք նաև կին քաղաքական գործիչների դեմ քրեական գործերին, ինչպես նաև կալանավորման դեպքերին։ Այս պահին կալանավորված է ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ նույնպես կիրառվել են քրեական գործընթացներ՝ կապված ընտրական գործընթացների շրջանակում հարուցված գործերի հետ։

Քաղաքական հետապնդումների պրակտիկան միայն վերջին ընտրության ժամանակ չէ, որ կիրառվել է, այն լայն մասշտաբներ ստացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ քաղաքական հետապնդումները կարող էին հասնել հաշվել ձեռքի մատերիվրա, ապա այս իշխանության դեպքում դրանք հարյուրներով են։ Հայաստանի վերջին տարիների քաղաքական կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործերը՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Հանրային մեծ արձագանք ստացավ նաև Արմեն Գրիգորյանի դեպքը։ Նա կալանավորված էր քրեական գործով և մահացավ դատական նիստի ընթացքում 2022 թվականին։ Դեպքը առաջացրեց լայն քննարկումներ կալանքի կիրառման, առողջական վիճակի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, սակայն արատավոր պրակտիկան մինչ օրս շարունակվում է։ Այս ցանկը երկար կարող ենք շարունակել։ Միայն վերջին ԱԺ ընտրությունների ընթացքում 700-ից ավելի անձի դեմ քրեական հետապնդում է հարուցվել և դատարանի վճիռներից հետո պարզ կլինի, թե դրանց որ մասն իրավական գնահատական ստացան, իսկ որը՝ ոչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդյունավետ քննարկում են ունեցել

Արդյունավետ քննարկում են ունեցել Thu, 03 Sep 2026 02:30:41 +0400 Հանդիպել են ԱՄՆ եւ ՌԴ…

7 րոպե ago

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400 Իրանում արդեն վեց…

38 րոպե ago

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

1 ժամ ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

2 ժամ ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

2 ժամ ago

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց Thu, 03…

2 ժամ ago