Տանս մոտով անցնի՝ կկրակեմ. ոստիկանը սպառնացել ու սպանել է շանը

Տանս մոտով անցնի՝ կկրակեմ. ոստիկանը սպառնացել ու սպանել է շանը

Sat, 18 Jul 2026 14:45:50 +0400


Արարատի Խաչփառ գյուղի բնակիչներից նամակ է ստացել «Հրապարակը» մի հանցագործության մասին, որը նկարագրված է Քրեական օրենսգրքի 307 հոդվածում՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»: Ոստիկանության ոմն ծառայող, ըստ նրանց, ով բնակվում է Խաչփառ գյուղ, 19 փողոց, 42 տուն հասցեում, հարևանից պահանջել է, որ նրա շունը չանցնի իր տան մոտով, հակառակ դեպքում կսպանի կենդանուն։ Հետագայում այդ սպառնալիքն իրականացվել է, կենդանին սպանվել է։

«Հրապարակի» հետ կապ հաստատող անձինք խնդրում են պահպանել աղբյուրի գաղտնիությունը, զգուշանալով ճնշումներից եւ իրենց համար բացասական հետևանքներից. «Նա ոստիկան է, եւ նրա կարգավիճակը և ծառայողական զենքի առկայությունը կարող են ազդել մարդկանց՝ դեպքի վերաբերյալ ազատորեն տեղեկություններ ներկայացնելու հնարավորության վրա», – գրում են։

Հայտնի է, որ տվյալ անձն իր վարքագծով դժգոհություններ է առաջացրել համայնքում: Հաճախ է մտնում կոնֆլիկտների մեջ, ստեղծում է լարված իրավիճակներ, ինչի հետեւանքով համայնքում ձևավորվել է անհանգստության ու վախի մթնոլորտ: Դեպքի վերաբերյալ դիմումներ են ներկայացվել իրավասու մարմիններին: Մարդիկ հույս ունեն, որ իրավապահները օբյեկտիվ և անաչառ քննություն կիրականացնեն, նպաստելու համար, որպեսզի կենդանու նկատմամբ հնարավոր դաժան վերաբերմունքը և ներկայացված հանգամանքները ստանան պատշաճ իրավական գնահատական։
Խաչփառի վարչական ղեկավար Արայիկ Գաբրիելյանը մեզ հայտնեց, որ նշված հասցեում իրոք ոստիկան է բնակվում՝ Գեւոր անունով: «Նորմալ, սովորական մարդ ա, իրա համար, ես տենց մարդ չգիտեմ, որ իրեն այդպես պահի», – ասաց նա:

Արայիկ Գաբրիելյանը ապրում է Խաչփառում, բայց շան սպանության մասին չի լսել: «Ես առաջին անգամ եմ դա լսում», – ասաց նա, հետաքրքրվելով, թե ումից ենք ստացել դիմումը:

ՆԳՆ խոսնակը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ նշված դեպքով կա հաղորդում հանցագործության մասին: «Ստացված հաղորդումը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե»:

Մեր տեղեկություններով, ոստիկան Գեւորը վստահեցրել է, թե ինքը կրակել է ոչ թե ծառայողական զենքով, այլ «տիրի» օդամղիչ ատրճանակով, ինքը սակայն չի նվազեցնում հանցագործության աստիճանը: Նախ՝ որովհետեւ շունը սատկել է, երկրորդը՝ որովհետեւ մարդիկ իմանալով, որ կրակողը ոստիկան է, հազիվ թե հավատան, որ նա տիրի զենքով է կրակել:
Քննչական կոմիտեից չցանկացան պատասխանել մեր հարցերին, գրավոր հարցում պահանջելով: Չի բացառվում, որ գործը կոծկելու միտում կա: Խաչփառի բնակիչներից, սակայն, տեղեկացանք, որ այսօր Գեւորը գնացել է քննչական՝ հարցաքննության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՌԴ բանակը 2026թ.-ի ընթացքում ազատագրել է 310 բնակավայր . Պուտին

ՌԴ բանակը 2026թ.-ի ընթացքում ազատագրել է 310 բնակավայր . Պուտին Sat, 17 Oct 2026 10:00:11…

12 րոպե ago

#Ուղիղ․ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 / օր 2

#Ուղիղ․ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 / օր 2 Sat, 17 Oct 2026 09:46:54 +0400 Latest…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Ալիեւի շանտաժին ի պատասխան՝ պրոադրբեջանական «մուտիտ» է տարածում

«Հրապարակ»․ Ալիեւի շանտաժին ի պատասխան՝ պրոադրբեջանական «մուտիտ» է տարածում Sat, 17 Oct 2026 09:45:44 +0400…

26 րոպե ago

Ադրբեջանում հեղափոխությո՞ւն է․ անկարգություններ ու ձերբակալություններ են

Ադրբեջանում հեղափոխությո՞ւն է․ անկարգություններ ու ձերբակալություններ են Sat, 17 Oct 2026 09:30:40 +0400 Ավտոմեքենաների հրկիզման…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Երկուսն էլ մերն են

«Հրապարակ»․ Երկուսն էլ մերն են Sat, 17 Oct 2026 09:15:29 +0400 «Տարածքային փոխանակում» ասվածն իրավական…

56 րոպե ago

Ֆենոմենալ երեւույթ

Ֆենոմենալ երեւույթ Sat, 17 Oct 2026 09:00:34 +0400 Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալն ու պաշտոնավարման 8…

1 ժամ ago