Ես կյանքում չէի մտածի, որ իմ ծննդավայր Սյունիքը կարող է դառնալ կռվախնձոր

Ես կյանքում չէի մտածի, որ իմ ծննդավայր Սյունիքը կարող է դառնալ կռվախնձոր

Sat, 18 Jul 2026 19:45:56 +0400


«Հրապարակն» այսօր շատ հետաքրքիր զրուցակից ունի։ Թերթի կրպակում աշխատող տիկին Անահիտն ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է որպես ինժեներ, մանկավարժ, իսկ վերջին տարիներին «Հայ մամուլի» կրպակում կրպակավար է աշխատում։ Տիկին Անահիտը ծնունդով Գորիսի Տեղ գյուղից է, եւ ծննդավայրի բերումով ինքն էլ կպած է Արցախին։ Դպրոցն ավարտելով 1980 թվականին՝ ընտանիքով տեղափոխվել է Երեւան` ուսումը շարունակելու նպատակով։ 2013 թվականից աշխատում է կրպակում. քաղաքի տարբեր թաղամասերի կրպակներում է աշխատել։ Վերջինը Գրիգոր Լուսավորիչ փողոցի կրպակն է, որտեղ արդեն 1 տարի է աշխատում։
Տիկին Անահիտը սիրում է կարդալ, օրը սկսում է լրատվականներին ծանոթանալով, ինքն էլ է լրատվության սիրահար, հետաքրքրվում է քաղաքականությամբ։ Բայց հեռուստատեսային լուրերը նրան չեն բավարարում, ասում է. «25 տարի կլինի` չեմ նայում հեռուստացույց: Ես միշտ ընթերցում եմ, իմ գաղափարին համապատասխան նորություններ եմ լսում»։

Մենք հետաքրքրվեցինք` իսկ ո՞վ է այժմ թերթ գնում-կարդում: Ասում է․ «Իմ մոտից երիտասարդները թերթ չեն գնում, բայց, օրինակ, փոքր տղաս բոլոր նորությունները հեռախոսից, համացանցից է կարդում: Այո, հիմնականում համացանցից են օգտվում երիտասարդները: Մեր հասակակիցներն են թերթ առնում այսօր»։ Նկատի ունի, որ 50-ն անց մարդիկ են թերթ գնում։ «Խաչբառ են շատ գնում, մեծ տարիքի մասին է խոսքը, ասում են` հիշողությունը լավացնում է: Ընդդիմադիր թերթերից «Հրապարակն» են առնում»։

Տիկին Անահիտը նաեւ իր ընտանիքի ու ապրած կյանքի մասին պատմեց․ «Ամուսինս Կապանից էր, մահացել է։ Երեք տղա ունեմ, մեծ տղաս Ամերիկայում էր։ Ես գնացի ԱՄՆ, 2 տարի ապրեցի Ամերիկայում, հետո տղայիս էլ ինձ հետ բերեցի Հայաստան։ Նորից եկա ընդունվեցի աշխատանքի։ Հենց իջա «Զվարթնոց» օդանավակայանում, ուզում էի համբուրել մեր օդանավակայանի հատակը»։

Տիկին Անահիտը նաեւ ակտիվ քաղաքացի է եւ անտարբեր չէ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ «Մենք այս երկրի քաղաքացիներն ենք։ Ոչ թե պետք է հետաքրքրվենք, այլ պարտավոր ենք իմանալ։ Մարդիկ ստամոքսով մտածելով ասում են` ամեն ինչ լավ է, ամեն ինչ Թուրքիայից կգա` էժան կլինի, լավ կապրենք։ Չեն մտածում, թե մեզ հետ ինչ կլինի։ Ոտքի տակ կտան՝ կանցնեն»,- իրավիճակը վերլուծում է նա։ Տիկին Անահիտը, լինելով սյունեցի, տագնապած է իր հայրենի Սյունիքի համար․ «Սյունիքը ոնց որ դնենք մի քանի գազանների առջեւ` ամեն մեկը քաշի իր կողմը։ Ով ինչ ասի, մեր ղեկավարությունն ասում է` ես համաձայն եմ, տալիս եմ։ Ես կյանքում չէի մտածի, որ որտեղ ծնվել եմ, Սյունիքը կարող է լինել կռվախնձոր։ Արցախը մեզ պահում էր, հիմա էլ Սյունիքը վերցնեն։ Մի հատ Արարատյան դաշտավայր պահեն` գերեզմանների կամ թուրքերի համար կոֆե դնողներ»։ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Սյունիք, Խուստուփի լեռ բարձրանալը եւս չեն վրիպել նրա աչքից․ «Ինքն ուզեց այդ ամենով ասել, ցույց տալ թուրքերին, որ դա հայերի համար սրբավայր չէ: Չէ՞ որ Նժդեհն է այնտեղ թաղված… Սյունիքը պահող Նժդեհի մասին ոչ մի խոսք։ Նիկոլը սրանով «քննություն» տվեց թուրքին ու ադրբեջանցուն։ Այս քննությունն ինքը անցավ, «5» ստացավ։ Բայց հայերս պետք է հասկանանք, որ մեզ համար սա խայտառակություն է… Ես, օրինակ, Նիկոլին չեմ ընտրել` «Բոլորին դեմ եմ»-ին եմ ընտրել։ Մի օր մի ընդդիմադիր գործիչ եկել էր առեւտրի, ասացի իրեն. «Էլի պետք է հինգ տարի իրար վրա շի՞շ շպրտեք», պատասխանեց՝ չէ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ

Զանգվածային բախումներ գերմանական Էգլինգում․ կան տուժածներ Mon, 20 Jul 2026 23:15:33 +0400 Զանգվածային բախումներ են…

14 րոպե ago

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Mon, 20 Jul 2026 23:13:11 +0400 Միասնական սոցիալական…

16 րոպե ago

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով Mon, 20 Jul 2026 23:00:24 +0400 Միացյալ…

29 րոպե ago

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում Mon, 20 Jul 2026 22:45:26 +0400 Խոշոր հրդեհ…

44 րոպե ago

Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք

Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք Mon, 20 Jul 2026 22:30:21 +0400…

59 րոպե ago

«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը նոր սիրելի ունի

«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը նոր սիրելի ունի Mon, 20 Jul 2026 22:15:13 +0400…

1 ժամ ago