Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի

Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի

Sat, 18 Jul 2026 23:15:27 +0400


«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի որդին՝ Բաբկեն Չուգասզյանը, դատի է տվել Ազգային անվտանգության ծառայությանը եւ պահանջում է մոտ 6 միլիոն դրամ գումար։ Չուգասզյանի հայցը դատարան է ներկայացրել փաստաբան Հակոբ Ճարոյանը։

Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքը․ «Դեռեւս 2024 թվականին Բաբկեն Չուգասզյանը հրավեր է ունեցել Մեքսիկա, օդանավակայանում կանգնեցնում են՝ ձերբակալելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մուտքի վիզան դեպի Մեքսիկա կեղծ է։ Դրանից հետո շատ արագ կազմակերպում ենք պատասխան, որտեղ հաստատվում է, որ վիզան կեղծ չէ՝ այն տրվել է դեսպանատան կողմից։ Հետո քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան, դատավոր Սերգեյ Չիչոյանն ընդունեց իմ հիմնավորումները՝ կալանք չտվեց։ Բայց իմ այն ջանքերը, որ անձին թողեք գնա, մասնակցի Մեքսիկայում կազմակերպված համաժողովին, որտեղ շատ հետաքրքիր հարցեր էին քննարկվելու, նաեւ Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող, չեն թողնում։ Վերջնական արդյունքում գալիս են այն եզրահանգման, որ վիզան կեղծ չէ, դրա հիմքով գործը կարճվում է։ Բնականաբար, այդ արանքում անձը կրել է ֆինանսական վնասներ՝ ավիատոմսերի հետ կապված, եւ այլն, եւ դիմել ենք դատարան՝ այդ վնասները փոխհատուցելու պահանջով»։

Ճարոյանի խոսքով՝ Բաբկեն Չուգասզյանը ՏՏ ոլորտի մասնագետ է, հեղինակություն․ «Նա ներկա պահին էլ Գերմանիայում է, տվյալ ժամանակահատվածում, եթե իր անձնագրի մուտքն ու ելքը նայում ենք, առնվազն 40 անգամ եղել է արտասահմանում։ Մեղադրանքն այն էր, որ դու ցանկանում ես գնալ Մեքսիկա, այնտեղից էլ ապօրինի կերպով անցնես ԱՄՆ։ Բայց նա երբ ուզի, կարող է գնալ Ամերիկա, իրեն անհրաժեշտություն չկար, որ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հայտնվեր Ամերիկայում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո Tue, 11…

10 րոպե ago

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue,…

2 ժամ ago

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը Mon, 10 Aug 2026 23:45:44 +0400 Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում…

2 ժամ ago

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

3 ժամ ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

3 ժամ ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

3 ժամ ago