Հայաստանում ժամանակն է կառուցել կրիմինալ բանականության տվյալների կենտրոններ

Հայաստանում ժամանակն է կառուցել կրիմինալ բանականության տվյալների կենտրոններ

Sun, 19 Jul 2026 09:30:10 +0400


Հերթական զինված միջադեպը` այս անգամ Էրեբունիում։ Կա զոհ։ Ասելու բան կարծես թե այլեւս չկա էլ։

Պարզապես հիշեցնեմ մի քանի օր առաջ արածս գրառումը․

Վարդավառի օրվա առիթով մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Հանրապետության հրապարակում մասսայական «ջրոցիի» պարեկություն իրականացնող ոստիկանները ձեռքներին ջրցան ատրճանակ պահում, իսկ քաղաքացիները տեսագրում էին։

Նույն օրը երեկոյան, Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի է ունեցել Երեւանի համար գրեթե սովորական դարձած զինված ռազբորկան, կրկնեմ՝ շենքի բակում։ Կան վիրավորներ։

Խիստ հատկանշական է՝ ջրցան ատրճանակներով տեսանկարահանվող ոստիկաններ եւ նույն օրը քրեական ռազբորկան բազմաբնակարան շենքերի բակում։

Հայաստանում օպերատիվ իրավիճակը վաղուց դուրս է եկել համակարգային վերահսկողությունից։ Վարդավառի օրը ջրոցին ավելի վերահսկելի երեւույթ է դարձել, քան օպերատիվ, քրեածին իրավիճակը Հայաստանում։

Սրա պատճառը ոստիկանները չեն իհարկե։ Սրա պատճառը մարդիկ են, որոնց մի մասը դե յուրե, մյուս մասը դե ֆակտո ստանձնել են իրավապահ համակարգի ռեֆորմացիան ու կառավարումը, բացարձակապես չտիրապետելով դրա համար անհրաժեշտ կարեւոր նրբությունների, դրա համար անհրաժեշտ բավարար կենսափորձի, այլ միայն ծանոթ լինելով արեւմտյան «ուսումնադաստիարակչական» ձեռնարկներին։ Ընդ որում, այդ ձեռնարկների հետեւանքով է, օրինակ, որ նույն արեւմտյան երկրներում աստիճանաբար դեգրադացվում է ոստիկանկան համակարգի աշխատանքը։ Իհարկե այդ համակարգերը այնտեղ ժամանակին եղել են այնքան կայացած՝ ընդ որում ոչ թե ձեռնարկների, այլ իրապես մասնագետների ու կամային մարդկանց շնորհիվ, որ այդ կայացածությունը այդուհանդերձ դեռեւս դիմադրում է ժամանակից բխող դեգրադացիոն ռիսկերին։ Բայց, տեղի է տալիս ավելի ու ավելի հաճախ։

Հայաստանում, քանի որ չկա տասնամյակների կայացածությունը, ամեն ինչ փլվում է շատ ավելի արագ։ Իսկ այդ ամենի գլոբալ ճարտարապետներին դա ոչ միայն հետաքրքիր չէ, այլ նույնիսկ՝ օգտակար է։ Որովհետեւ գլոբալ ճարտարապետները իրենց համաշխարհային հեգեմոնությունը տեսնում են միայն համակարգային եւ արժեքային, համախառն իմաստով՝ արժեհամակարգային փլուզումների միջոցով, այդ ավերակների վրա։ Թագավորներն է, որ մտահոգվում են, թե ինչպես կառավարեն ավերակների վրա։ Համաշխարհային հեգեմոնության գորշ կարդինալները հենց ավերակների վրա էլ պատկերացնում ու կառուցում են իրենց թագավորությունը։

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են Սինանյանի հանձնակատարները, ինչով են նրանք զբաղված

Այսօր կառավարությունում էին հավաքվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու տարբեր երկրներում Հայաստանի կողմից…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

28 րոպե ago

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան Thu,…

31 րոպե ago

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն…

32 րոպե ago

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ Thu, 05 Nov 2026 19:53:56 +0400 Անչափահասի օրգանիզմում…

38 րոպե ago

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան…

46 րոպե ago