Դատախազնն ընդդեմ Առուշանյանի

Դատախազնն ընդդեմ Առուշանյանի

Mon, 20 Jul 2026 12:15:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնում են, որ որոշումը հանրային մեղադրողը բողոքարկել է Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։

Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Sun, 08 Nov…

9 րոպե ago

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում

Հայտնի դերասանուհին եւ երգիչը ներառվել են հատուկ ծառայությունների ցանկում Sun, 08 Nov 2026 14:00:49 +0400…

14 րոպե ago

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել

Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Sun, 08 Nov 2026 13:45:31 +0400 Լրագրող…

30 րոպե ago

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Sun, 08 Nov 2026…

44 րոպե ago

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում Sun, 08 Nov 2026 13:15:36…

60 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

1 ժամ ago