Ծանր մեղադրանք՝ առանց ապացույցի․ ինչո՞ւ է անպատիժ մնում

Ծանր մեղադրանք՝ առանց ապացույցի․ ինչո՞ւ է անպատիժ մնում

Mon, 20 Jul 2026 14:15:15 +0400


2026 թվականի մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «հանցագործ» է, «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք» է կնքել, «թալանել է Հայաստանի ժողովրդին» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ընդգրկել է ԲՀԿ ցուցակում»։

2026 թվականի հունիսի 2-ին Գագիկ Ծառուկյանը դատարան ներկայացրեց հայց ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով հերքել այդ հայտարարությունները որպես զրպարտություն։

Դրան հաջորդեց քաղաքական հեռակա բանավեճ։ Այդ ընթացքում Ծառուկյանը հայտարարեց, որ եթե որևէ մեկը չի կարող ապացուցել իր մեղադրանքները, «թող գա մտնի իր որձ առյուծի վանդակը»։ Այս արտահայտությունը հնչել է քաղաքական բանավեճի համատեքստում և ակնհայտորեն ունեցել է փոխաբերական, ոչ թե բառացի բնույթ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հրապարակային ելույթներում բազմիցս օգտագործել է նմանատիպ քաղաքական փոխաբերություններ։

Հետագայում Ծառուկյանը ձերբակալվեց, նրա առյուծներն առգրավվեցին, իսկ էգ առյուծը սատկեցվեց։ Միաժամանակ սկսվեց Ծառուկյանի նկատմամբ հանրային հեղինակազրկման և ունեցվածքի նկատմամբ հարկադրանքի գործընթաց։
Այս համատեքստում պետք է գնահատել նաև «Հայկական Ժամանակ»-ի տաղավարում իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց, թե իբր տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի նետել է առյուծի վանդակը, և այդ մարդը վախից մահացել է։

Այս պնդման օգտին որևէ ապացույց հրապարակված չէ։ Չեն ներկայացվել տուժողի ինքնությունը, դեպքի ժամանակը, վայրը, որևէ քրեական վարույթի, դատական ակտի կամ այլ պաշտոնական փաստաթղթի տվյալներ։ Հետևաբար այդ հայտարարությունը հիմնված է բացառապես բանավոր պնդման վրա և իրավական տեսանկյունից չի կարող դիտվել որպես ապացուցված փաստ, քանի դեռ այն չի հաստատվել համապատասխան և ստուգելի ապացույցներով։
Ցավալի է, որ հանրային դաշտում նման ծանր մեղադրանքներ հնչեցնող անձինք, այդ թվում՝ պետական իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձինք, գործնականում չեն ենթարկվում իրավական պատասխանատվության, եթե իրենց հայտարարությունները չեն հիմնավորվում ապացույցներով։ Իրավական պետությունում յուրաքանչյուր անձ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է հավասարապես կրի պատասխանատվություն՝ ուրիշի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վնասող չապացուցված փաստական պնդումներ տարածելու դեպքում։ Նման պայմաններում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացք ունեցավ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած հայցը Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կամ հրապարակայնորեն նման ծանր մեղադրանք ներկայացնող մարդը ինչու՞ չի ենթարկվում իրավական պատասխանատվության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում․ կան զոհեր

Պայթյուն պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում․ կան զոհեր Wed, 22 Jul 2026 11:00:06 +0400 Առնվազն հինգ…

9 րոպե ago

Ձերբակալել են 17-ամյա տղայի

Ձերբակալել են 17-ամյա տղայի Wed, 22 Jul 2026 10:46:15 +0400 Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա…

23 րոպե ago

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Wed, 22…

38 րոպե ago

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Wed, 22 Jul 2026 10:15:32 +0400 Հայաստան իՀանրապետության տարածքում…

53 րոպե ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Wed, 22 Jul 2026 10:00:31 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ…

1 ժամ ago

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում Wed, 22 Jul 2026 09:45:15 +0400 Հուլիսի 21-ին՝…

1 ժամ ago