43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

Mon, 20 Jul 2026 15:23:26 +0400


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորդորել է Զելենսկուն՝ Մոսկվա գնալ՝ բանակցելու

Հորդորել է Զելենսկուն՝ Մոսկվա գնալ՝ բանակցելու Sat, 26 Sep 2026 15:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

18 րոպե ago

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ Sat, 26 Sep 2026 15:22:26 +0400…

26 րոպե ago

Քաղաքացիների գնահատականը՝ ովքեր են Հայաստանում համարվում քաղբանտարկյալ

Քաղաքացիների գնահատականը՝ ովքեր են Հայաստանում համարվում քաղբանտարկյալ Sat, 26 Sep 2026 15:15:10 +0400 «GALLUP International…

33 րոպե ago

Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ

Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Sat, 26 Sep 2026 15:13:53…

35 րոպե ago

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր

Հարցվածների 80%-ը Տիգրանաշենը համարում է հայկական բնակավայր Sat, 26 Sep 2026 15:07:40 +0400 Հայաստանում անցկացված…

41 րոպե ago

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել

Թուրքիան ընդդեմ Ադրբեջանի՞․ Բաքվում հնչեղ հայտարարություն են արել Sat, 26 Sep 2026 15:00:56 +0400 Միլլի…

48 րոպե ago