Եթե հանրաքվե, ապա՝ անկախության

Եթե հանրաքվե, ապա՝ անկախության

Mon, 20 Jul 2026 21:00:34 +0400


ՀՀ իշխանություններին Մոսկվայից առաջարկել են ամենաողջամիտ ժամկետներում հանրաքվե անցկացնել, որպեսզի վերջապես հասկանալի դառնա, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը, զարգացման ինչ ուղի է ընտրում, մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ ճանապարհվում է ԵՄ: ՀՀ կառավարության ղեկավարը խոստացել է այդ հանրաքվեն կազմակերպել, բայց ասել է՝ հենց գա պահը կանենք:

Փաշինյանի պատասխանից պարզորոշ հասկացվում է, որ նա այնքան էլ հակված չէ հանրաքվեի գաղափարին: Հանրաքվեն, հասկանում ես, շառոտ գործ է: Դա սովորական ընտրություն չէ, որ մի շնչում կեղծի, սարքի, դնի մի կողմ: Կբռնեմ, կկզըցնեմ, կնստացնեմ, առյուծը կտանեմ, ՀԷՑ-ը կտանեմ, «Արարատ-ցեմենտը» կտանեմ… Հանրաքվեի ժամանակ հիստերիկան հարց չի լուծում: Պիտի ժողովրդին պարզ հարցնել՝ ո՞ր ուղղությամբ եք ուզում զարգանալ. 1՝ ԵՄ, 2՝ ԵԱՏՄ: Փաշինյանին թվում է, իսկ ավելի ճիշտ Փաշինյանը կարծում է, որ մեր ժողովուրդն այս հարցին պատասխանելու համար բավականաչափ զարգացած չէ, չի կարող կողմնորոշվել: Իսկ թե հայ ժողովուրդը երբ պատրաստ կլինի այդպիսի հանրաքվեի, Փաշինյանը չգիտի, կամ ձև է թափում, թե չգիտի: Ինքն անձամբ կողմնորոշվե՞լ է, որ մի հատ էլ մտածի, թե ինչ կարծիք կհայտնի ժողովուրդը: Եվ Մոսկվայի, այսպես կոչված, պահանջը թողել է անորոշ ժամանակի՝ «ինչ-որ պահի»:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունբքներով Փաշինյանը, հավանաբար, կմնա իր պաշտոնին: Ասում եմ հավանաբար, քանի որ իր թիմը, որ պետք է վարչապետ ընտրի, այնքան էլ միատարր չէ: Այստեղ էլ կան մարդիկ (ոչ քիչ թվով), որ լսել են Մոսկվայի պահանջի մասին և որոշակի հստակություն են ուզում տեսնել Փաշինյանի պահվածքի մեջ: Կարճ ասած՝ սպասում են Նիկոլի կողմնորոշվելուն՝ ԵՄ ենք գնո՞ւմ, թե՞ մնում ենք ԵԱՏՄ-ում: ՔՊ-ի արևմտամեռ հատվածը և սրանց դրսի սատելիտները, որոնց պայմանականորեն կանվանենք «արմանբաբաջանյաններ» և «արամսարգսյաններ», Նիկոլի վերընտրությանը կսատարեն միայն այն դեպքում, երբ վերջինից հստակ հավաստիացում կունենան, որ Հայաստանն ընտրելու է արևմտյան ուղղությունը: Դա ե՞րբ կլինի… Նիկոլը Մոսկվայում ասել է՝ երբ գա պահը, բայց դա ՔՊ արևմտամեռ հատվածի և նրանց դրսի սատելիտների համար «ասնավանի» չէ, որ հենց գա այդ պահը, ՀՀ քաղաքացին ընտրություն կկատարի Արևմուտքի օգտին: ՀՀ քաղաքացուն դեռ պետք է համոզել, որ ԵՄ-ի հետ, օրինակ, ավելի լավ է, քան ԵԱՏՄ-ի հետ, իսկ դա շատ դժվար է անելը, երբ տեսնում ես, թե ԵՄ-ն ինչով է զբաղված Ուկրաինայում, որտեղ ի դեպ, գրեթե նույն հարցն է դրված՝ Ուկրաինան գնում է ԵՄ և ՆԱՏՕ՞, թե՞ դառնում է այդ ռազմականացված բլոկներից անկախ պետություն: Հայաստանում դեռ պատերազմ չկա այդ հարցի հետ կապված, բայց չկա նաև երաշխիք, որ պատերազմ չի լինի, եթե ՀՀ իշխանությունները, մինչև հանրաքվե հայտարարեն արևմտյան ուղղություն որդեգրելու մասին:

Այս իրավիճակում դժվար է որոշում կայացնել, և Փաշինյանն էլ, ահա, ժամանակ է ձգում՝ հույսով, որ Մասկվան ինչքան պետք լինի կսպասի Հայաստանի հանրաքվեին: Ե՞րբ կավարտվի ուկրաինական պատերազմը, ոչ ոք չգիտի, ե՞րբ Հայաստանը հանրաքվե կանի ԵՄ գնալ-չգնալու մասին, ոչ ոք, այդ թվում և Նիկոլը, չգիտի:

Անկախության հանրաքվե, սակայն, միշտ էլ կարելի է անել: Պարտադիր չէ, որ ամեն անգամ նույն հարցը տրվի ժողովրդին՝ համաձա՞յն եք, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն: Մանավանդ այսօր, երբ մեր հանրության մեծ մասը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ երկիր է, կարելի է նաև այլ հարցադրում կատարել: Օրինակ, համաձա՞յն եք, արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն անկախանա Նիկոլի բռնապետությունից, և, կամ՝ ՔՊ-ի տիրապետությունից, և, կամ՝ ՀՀ ուժային և իրավապահ կառույցների անիրավչություններից: Նման հանրաքվե մեզ պետք է, նույնիսկ՝ անհրաժեշտ, այլապես, քանի դեռ Նիկոլն ու իր խունտան կան, Հայաստանը կլինի ոչ թե անկախ պետություն, այլ որբի գլուխ, որի վրա դալլաքություն կսովորեն բոլորը՝ Մոսկվայից մինչև Բրյուսել, Լոնդոնից մինչև Վաշինգտոն, Անկարայից մինչև Բաքու, ընդ որում՝ տալով նույն հարցը. հիմա դուք ԵՄ եք գնո՞ւմ, թե՞ մնում եք ԵԱՏՄ-ում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի Wed, 12 Aug 2026 21:15:44 +0400 Օգոստոսի 6-ին…

12 րոպե ago

Էրդողանը՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի մասին

Էրդողանը՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի մասին Wed, 12 Aug 2026 21:00:45 +0400…

27 րոպե ago

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը Wed, 12 Aug 2026 20:45:52 +0400 Լոռեցիները երկար տարիներ…

42 րոպե ago

Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Wed, 12 Aug 2026…

51 րոպե ago

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ Wed, 12 Aug 2026 20:30:59 +0400…

57 րոպե ago

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Wed, 12 Aug 2026 20:26:30 +0400 Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի…

1 ժամ ago