Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել

Եվրոպայում արգելել են չվաճառված հագուստը ոչնչացնել

Mon, 20 Jul 2026 23:45:57 +0400


ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։

Ամեն տարի ԵՄ-ում նման ապրանքների միլիոնավոր միավորներ հայտնվում են աղբավայրերում։ Միայն Գերմանիայում 2021 թվականին ոչնչացվել է վերադարձված հագուստի մոտ 17 մլն միավոր։ Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության (EEA) տվյալներով, Եվրոպայում ամեն տարի մինչև 600 000 տոննա չկրած տեքստիլ է հայտնվում աղբավայրերում, հաղորդում է DW-ն։ Սա հանգեցնում է ռեսուրսների վատնման և հսկայական վնաս է հասցնում շրջակա միջավայրին ու կլիմային։

Ուժի մեջ մտնող կանոններն ավելի լայն ռազմավարության մաս են, որը միտված է ԵՄ-ում բազմաթիվ ապրանքներ դարձնել ավելի երկարակյաց, վերանորոգման և վերաօգտագործման համար պիտանի, և այդպիսով նվազեցնել CO₂-ի արտանետումները ողջ կենսացիկլի ընթացքում։ ESPR-ը գործում է 2024 թվականի ամառից, իսկ այժմ տեքստիլի ոչնչացման արգելքն ուժի մեջ է մտնում խոշոր ընկերությունների համար։ Միջին ձեռնարկությունների համար նախատեսված են ավելի երկար անցումային ժամկետներ՝ մինչև 2030 թվականը։

Սակայն այս արգելքը միանշանակ բացարձակ չէ։ Կանոնակարգը նախատեսում է բացառություններ, օրինակ՝ եթե արտադրանքը չի կարող վերաօգտագործվել անվտանգության նկատառումներից ելնելով, կամ եթե վերաօգտագործումը տեխնիկապես աննպատակահարմար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

9 ժամ ago

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400 Vogue-ի բրիտանական տարբերակը…

9 ժամ ago

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն Sat, 28 Nov 2026 23:23:42 +0400 Ուկրաինան պատրաստ…

9 ժամ ago

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

9 ժամ ago

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400…

9 ժամ ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

10 ժամ ago