Բացահայտվել է․ կազմակերպել է 70-ամյա բնակիչը

Բացահայտվել է․ կազմակերպել է 70-ամյա բնակիչը

Tue, 21 Jul 2026 10:45:41 +0400


Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։

Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

Հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալիևի հագով չի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը․ Վովա Վարդանով

Ալիևի հագով չի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը․ Վովա Վարդանով Fri, 16 Oct 2026 21:30:58 +0400…

14 րոպե ago

Ֆիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին

Ֆիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Fri, 16 Oct 2026…

14 րոպե ago

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին Fri, 16 Oct 2026 21:15:32 +0400…

29 րոպե ago

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով Fri, 16 Oct 2026 21:00:08 +0400…

45 րոպե ago

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը Fri, 16 Oct 2026 20:59:45 +0400 COP17 համաժողովի…

45 րոպե ago

Ջուր չի լինի

Ջուր չի լինի Fri, 16 Oct 2026 20:45:32 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

59 րոպե ago