Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»

Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»

Tue, 21 Jul 2026 20:00:47 +0400


Փոփոխությունները, որ մտադիր է իրականացնել Փաշինյանը կառավարությունում, պայմանավորված չեն այս կամ այն ֆիգուրի հանրային վստահելիության ցուցիչից։ Այսինքն, դրանք չեն կատարվում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գոհացնել հանրությանը՝ նոր նշանակումներով։

Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»։ Լճացում այն իմաստով, որ համակարգում ձեւավորվում են կայուն «կորպորատիվ շահեր», որոնց որոշակի արմատավորման դեպքում, կառաջանա դրանց բավականին կարծրություն։ Իսկ այդ դեպքում, այդ շահերով ձեւավորված «կլաստերները» կդառնան արդեն զգալիորեն ինքնուրույն։ Իսկ դա Փաշինյանի համար վտանգ է, որից նա փորձելու է խուսափել որոշակի վերադասավորումներով։ Մի կողմից նա չի կարող բացառել այդպիսի շրջանակների ձեւավորումը, որոնք պետք է լինեն ներկայիս իշխանության համակարգի կապիտալի կրողները։ Բայց, մյուս կողմից, նա չի կարող թույլ տալ դրանց կարծրացում եւ «անկախացում»։

Հատկապես առաջիկա աշնանն ընդառաջ, երբ մեծ հավանականությամբ լինելու են արտաքին էակն մարտահրավերներ, Նիկոլ Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որեւէ մասի կամ բաղադրիչի մոտ «անկախության» եւ «ինքնիշխանության» զգացում։

Հակոբ Բադալյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամը 20։00-ի դրությամբ 27 հաղորդում է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ. ՆԳՆ

Ժամը 20։00-ի դրությամբ 27 հաղորդում է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ. ՆԳՆ Sun,…

11 րոպե ago

Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Sun, 29 Nov 2026 21:15:05 +0400 Երևանի…

15 րոպե ago

20/24 տեղամաս․ «Միասնական համայնքն»՝ առաջատար

20/24 տեղամաս․ «Միասնական համայնքն»՝ առաջատար Sun, 29 Nov 2026 21:13:09 +0400 Սևան համայնքի 20/24 տեղամաս՝…

17 րոպե ago

Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ

Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ Sun, 29 Nov…

22 րոպե ago

Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ

Որ ուժն է Կապանում առաջատարը․ նախնական արդյունքներ Sun, 29 Nov 2026 21:04:32 +0400 ՏԻՄ-2026 Կապան…

26 րոպե ago

7 միլիարդ դոլար կներդնեն տարանցիկ երթուղիների զարգացման վրա

7 միլիարդ դոլար կներդնեն տարանցիկ երթուղիների զարգացման վրա Sun, 29 Nov 2026 21:00:36 +0400 Վրաստանի…

30 րոպե ago