«Ծառուկյանն էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»

«Ծառուկյանն էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»

Wed, 22 Jul 2026 14:45:26 +0400


Երբ Ծառուկյանին ոստիկանները ուղեկցում էին Քննչական կոմիտե, նրա համակիրները բարձրաձայն վանկարկում էին՝ «Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն․․․»։ Այդ տեսարանին զուգահեռ սոցիալական ցանցերում անմիջապես ակտիվացան իշխանամետ գրառումները։ Անզեն աչքով էլ նկատելի էր դրանց ուղղորդված բնույթը՝ «թալանչի է», «վերջապես փողերը կխլեն» և նմանատիպ՝ «պայքար նախկինների դեմ» ոճի մեկնաբանություններ։ Բնական է նաև Ծառուկյանի կողմնակիցների վերաբերմունքը։ Յուրաքանչյուրն իր գնահատականն ունի, և հասարակությունը, ինչպես միշտ, բաժանված է տարբեր կարծիքների։

Սակայն մարդկանց գերակշիռ, կասեի՝ սթափ դատող մասը, գտնում է, որ սա հարված է ոչ թե միայն Ծառուկյանին, այլ Հայաստանին։ Որովհետև, անկախ քաղաքական համակրանքներից, երբ խոշոր գործարարի նկատմամբ իրականացվող գործողությունները հասարակության մեջ ընկալվում են որպես քաղաքական հաշվեհարդար, դրանից վնասվում է ոչ միայն տվյալ անձի հեղինակությունը, այլև պետության նկատմամբ վստահությունը։ Այդպիսի գործընթացները միշտ էլ ավելի լայն հետևանքներ են ունենում, քան մեկ անձի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հազարավոր գրառումներ եմ կարդացել՝ հասկանալու՝ ի՞նչ են մտածում մարդիկ։ Ասեմ՝ դժվար է կողմնորոշվել, որովհետև իշխանության կողմից ներդրված ֆեյքերը շատ են, և հարկավոր է նրանց էջը բացել ու հասկանալ, թե ովքեր են, որ այդպես կուրծք ծեծելով անպատվում են գործարարին։ Երբ տեսնում ես նույն բառապաշարը, նույն մեղադրանքները, նույն ձևակերպումները, ակամայից տպավորություն է ստեղծվում, որ շատ դեպքերում մարդիկ պարզապես կրկնում են իրենց մատուցված թեզերը, այլ ոչ թե արտահայտում սեփական կարծիքը։

Հազարավոր գրառումների մեջ ինձ մեկը թվաց իրականությանը շատ մոտ, որը ոչ թե վերաբերմունք էր, այլ փաստի արձանագրում․ «Ծառուկյանը էնքան օրհնանք ա լսել, ինչքան որ Նիկոլը՝ քֆուր ու անեծք»։ Դա մարդ էր, որը ոչ մեկին չէր գովաբանում և ոչ մեկին չէր պաշտպանում։ Նա պարզապես մի պարզ արձանագրում էր անում։ Անգամ Փաշինյանը չի կարող ասել, որ այդ մարդը ճիշտ չի խոսում կամ աղավաղում է փաստերը։ Դա գնահատական չէ, այլ այն իրականությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է հասարակության մեջ։

Ի վերջո, մարդկանց վերաբերմունքը ձևավորվում է ոչ թե քարոզչությամբ, այլ իրենց տեսածով ու ապրածով։ Եթե մեկը տարիներ շարունակ ստացել է մարդկանց օրհնանքը, իսկ մյուսը՝ անեծքն ու հայհոյանքը, ապա դրա պատճառները պետք է փնտրել նրանց գործերի, վարքագծի և հասարակության հետ ունեցած հարաբերությունների մեջ, ոչ թե միայն մեկնաբանությունների բաժնում։

Կշեռքի վրա դրեք Փաշինյանի ու Ծառուկյանի գործերը և կհասկանաք, թե ինչու է մեկը օրհնանք ստացել, մյուսը՝ քֆուր ու անեծք։ Ուրիշ բան պետք չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Wed, 21 Oct 2026 08:00:18 +0400 Փաշինյանի…

10 րոպե ago

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը Wed, 21 Oct…

13 րոպե ago

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

8 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

8 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

8 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

8 ժամ ago