Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացնի կամ ողջ հանրությունը կիմանա, որ ստախոս է

Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացնի կամ ողջ հանրությունը կիմանա, որ ստախոս է

Wed, 22 Jul 2026 15:15:46 +0400


Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի արած հայտարարությունը Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տաղավարում: Նա մասնավորապես ասել է, որ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի նետել է առյուծի վանդակը, և այդ մարդը վախից մահացել է։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները «Հրապարակի» հետ զրույցում արդեն հայտարարել են, որ օրենքով պատասխանատվության են ենթարկելու նման հայտարարությամբ հանդես եկած արվեստագետին:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի թեկնածու, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորդհի նախագահ Սուրեն Սուրենցյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վիգեն Ավետիսի այս հայտարարությանն ասաց, որ նման հայտարարություն անողին պետք է դատի տալ, որ հրապարակային դատավարության ընթացքում պարզվի վերջինիս ստախոս լինելը:

«Ինքն ակնհայտորեն ստում է: Ընդհանրապես, նման լուրջ հայտարարություն անելուց կոնկրետ մարդու անուն են նշում, ասում են՝ այ էս ինչ մարդը, նման բանի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է, չէ՞: Այս դեպքում պարզ է, որ ինքը իշխանության պրոպագանդայի սազանդար է, նույնիսկ խոսնակ բառը անհարմար եմ զգում ասել և ակնհայտ սուտ տեղեկություն է հնչեցրել: Կարծում եմ, իրավաբանները խորհրդակցելուց հետո, այդ մարդուն պետք է դատի տալ և հանրությունը համոզիչ կերպով համոզվի, թե ինչ կարգի ստախոսների հույսին է մնացել իշխանությունը»,-ասաց Սուրենյանցը:

Մեր դիտարկմանը, եթե վերջինս նման պատմություն էր լսել, ապա ինչու էր ընդգրկվել Ծառուկյանի կողմից Հիսուսի արձանի կառուցման մրցույթի պաշտոնական մասնակիցների ցուցակում, ասաց․«Ուրեմն ինքը նաև աբիժնիկ է փաստորեն, բայց կապ չունի, հիմա հայտարարություն է արե՞լ, շատ կարճ ժամանակամիջոցում կամ ինքը փաստը ներկայացնում է կամ պիտի դատական կարգով ամբողջ երկիրն իմանա, որ ինքը ստախոս է»:

Իսկ այն հանգամանքը, երբ արվեստագետը կամ մտավորականը պատրաստ է նման հայտարարություններ անել՝ պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ, արդյոք վտանգավոր նախադեպեր չի պարունակում, ասաց, որ նման մարդիկ վտանգավոր են, որովհետև վարկաբեկում են մի շարք բարձր արժեքներ՝ մտավորականի բարձր անունն են վարկաբեկում:

«Մտավորականը որոշակի քաղաքակրթական նշաձողեր սահմանող է, այնինչ մենք գործ ունենք հասարակ ստախոսի հետ՝ սա մեկ: Երկրորդը, ակնհայտ սուտ են տարածում՝ անվանարկելով մարդկանց, և վերջապես նպաստում են իշխանության բեսպրեդելի լեգիտիմացմանը»,-եզրափակեց Սուրեն Սուրենցյանցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Wed, 21 Oct 2026 08:00:18 +0400 Փաշինյանի…

10 րոպե ago

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը

Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը Wed, 21 Oct…

14 րոպե ago

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

8 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

8 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

8 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

8 ժամ ago