Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ…

Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ…

Wed, 22 Jul 2026 19:15:16 +0400


Նախկին «կոկորդիլոսագետ» Գարիկը որոշել է հիմնովին վերադառնալ Ազգային Ժողով: Հիմնովին, քանի որ մարզպետի կարգավիճակում գտնվելով՝ 2018 թ.-ի դեկտեմբերի ընտրություններին դառնալով ԱԺ պատգամավոր, հրաժարվել էր մանդատից: Եվ շարունակել էր որպես Արարատի մարզպետ «ծառայել» Հայաստանի Հանրապետությանը։

Եթե չեմ սխալվում, հենց այդ ժամանակաշրջանին է վերաբերում կոկորդիլոսների բուծարան հիմնելու գաղափարը: Բայց քանի որ վերջինս մնացել էր Նոր Կյանք գյուղի դպրոցը ժամանակին գերազանցությամբ ավարտած աշակերտի մակարդակին՝ գործը գլուխ չեկավ: Հետո էլ երևի իմացավ, որ Գագիկ Ծառուկյանն է կոկորդիլոսներ պահում, ու մոռացավ կոկորդիլոսը սողուն է, թե թռչուն, որպեսզի պահելու ձևն իմանար: Եվ, ընդհանրապես, դա ինչ էր կամ, ինչպես ռուսերենում է ասվում, «с чем это едят»: Դա էլ 2012-2015 թթ.-ին Ռուսաստանի Դաշնությունում իբրև թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արձանագրում:

Ինչևէ, մագիստրոսի կրթական մակարդակով ռուսահայ «ձեռներցը» հայրենի Նոր Կյանք գյուղը վերադառնալուց հետո ընտրվում է համայնքապետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ոգևորություն էր տիրում ընդդիմադիրներիս շրջանում. ինքն առաջին իրական ընդդիմադիր համայնքապետն էր: 2018-ի գարնանային իշխանափոխությունից հետո, ինչպես ասվեց, նշանակվում է մարզպետ: Այնուհետև առաջնորդը նրան առաջ է քաշում՝ նշանակելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Կոմիտեի նախագահի պաշտոնում (ընտրությունների ընթացքում, ինչպես ընդունված է, արձակուրդ գնալով) 2021-ի դեկտեմբերի 5-ին մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնքի ավագանու ընտրություններին, սակայն անհաջողության է մատնվել: Քանի որ, ենթադրաբար, կոմիտեի նախագահի պաշտոնում նա իրեն չի արդարացրել առաջնորդի աչքում:

2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Ու կրկին տեղափոխվել է ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմնի) մակարդակ՝ նշանակվելով Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Բնականաբար, մինչ այդ «մշտական հանգստի» է ուղարկվել նախորդ տարեվերջին ընտրված ավագանին: Մարտի 27-ին պաշտոնակատարի համակարգմամբ Վեդիում կազմակերպվում են ավագանու արտահերթ ընտրություններ: Արդյունքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյան Գարիկն էլ ազատվում է ԺՊ հապավումից: Եվ ավելի քան 4 տարի երջանկություն է պարգևում Վեդիի բնակիչներին: Ինչպես ասում են, Նոր Կյանքի երբեմնի ընդդիմադիր գյուղապետը վերջապես գտել էր իրեն Վեդիում:

Բայց նրա բախտի անիվը կրկին շրջապտույտ է կատարում: Ու ՔՊ-ի ցուցակում զբաղեցնելով 42-րդ համարը՝ ինքն այս անգամ ենթադրաբար հիմնովին վերադառնում է Ազգային Ժողով: Որպեսզի ՏԻՄ պրակտիկ ղեկավարության փորձի հիման վրա «զարգացնի» Հայաստանի համայնքային կառավարման համակարգը: Բայց չգիտեմ, թե նրա առաջնորդի ղեկավարությամբ ինչպես է ՀՀ յուրաքանչյուր համայնքը և մարզը, և իրենց «իրական Հայաստանը» օր առաջ դառնալու «ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն»՝ ինչպես ինքն է գրել իր հրաժեշտի ուղերձում։ Որովհետև քանի գնում, այնքան վտանգավոր է դառնում մեր պետության ապագան: Այնքան լկտի են դառնում թշնամու պահանջները և նույն չափով թուլանում՝ դրանց դեմ առնելու մեր կարողությունը: Որովհետև «ի շահ Հայաստանի Հանրապետության» նշանաբանը կարող է կյանքի կոչվել ոչ թե պարզապես խոսքով՝ լինի այն գրավոր, թե բանավոր, այլ գործով: Եվ պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այդ ուղղությամբ ոչինչ արվում, բացարձակ ոչինչ…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

29 րոպե ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

32 րոպե ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

34 րոպե ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

50 րոպե ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

57 րոպե ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

1 ժամ ago