Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր

Wed, 22 Jul 2026 19:45:25 +0400


Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։

Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի եւ ծնողների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին մահացած զինծառայողի հարևանները։ Նրանք պատմեցին, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, որից հետո տեղափոխվել Ճամբարակի զորամաս։ Նրանք նաև տարբեր վարկածներ էին առաջ քաշում. մի մասը ասում էր որ կրակոցից է մահացել, իսկ մեկ այլ վարկածն էլ այն էր, որ կախված են հայտնաբերել զինծառայողին։

Միաժամանակ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։

Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում Sun, 06 Sep 2026 12:30:27 +0400 Մոսկվա…

30 րոպե ago

Հրդեհ գործարաններից մեկում

Հրդեհ գործարաններից մեկում Sun, 06 Sep 2026 12:16:19 +0400 Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային…

44 րոպե ago

Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց,  հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց,  հացի գները ոչ մի տեղ չեն իջել Sun, 06…

1 ժամ ago

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին Sun, 06 Sep 2026 11:45:52 +0400 Հայ Առաքելական…

1 ժամ ago

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Sun, 06 Sep 2026 11:30:13 +0400 թարային ջրանջատում…

2 ժամ ago

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան Sun, 06 Sep…

2 ժամ ago