Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը

Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը

Wed, 22 Jul 2026 20:30:58 +0400


Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների:

Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար բերման և անօրեն «հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Սա այն դեպքում, երբ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները: Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են:

Այս ամենը գնահատելով որպես ՀՀ Սահմանադրության 8-րդ և 46-րդ հոդվածների խախտման, ինչպես նաև ժողովրդավարության հիմքերի տապալման ակնհայտ փորձ՝

Միջազգային կազմակերպություններից և դիտորդական առաքելություններից պահանջում ենք տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։

Հանրության ուշադրությունն ենք հրավիրում քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա:

Հայտարարում ենք, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
22.07.2026թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Պահանջում է Մակրոնի հրաժարականը Mon, 19 Oct 2026 18:00:35 +0400 Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության…

16 րոպե ago

Պարետային ժա՞մ կսահմանվի

Պարետային ժա՞մ կսահմանվի Mon, 19 Oct 2026 17:45:32 +0400 Ֆրանսիայի իշխանությունները շարունակվող անկարգությունների պայմաններում պատրաստվում…

31 րոպե ago

Երբ եւ որտեղ կկայանա Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն գագաթնաժողովը

Երբ եւ որտեղ կկայանա Մոսկվա-Պեկին-Վաշինգտոն գագաթնաժողովը Mon, 19 Oct 2026 17:30:25 +0400 Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն…

46 րոպե ago

Ո՞վ է Նորայր Մկրտչյանը

Ո՞վ է Նորայր Մկրտչյանը Mon, 19 Oct 2026 17:29:41 +0400 Այսօր տեղեկացանք, որ Նորայր Մկրտչյանը…

47 րոպե ago

Լատվիան հերքեց․ ՀՀ-ից ներմուծման արգելանք չկա

Լատվիան հերքեց․ ՀՀ-ից ներմուծման արգելանք չկա Mon, 19 Oct 2026 17:15:51 +0400 Լատվիան չի արգելել…

1 ժամ ago

Պուտինը դիմեց Թրամփին և Սի Ծինփինին․ ամեն ինչ լուրջ է

Պուտինը դիմեց Թրամփին և Սի Ծինփինին․ ամեն ինչ լուրջ է Mon, 19 Oct 2026 17:00:18…

1 ժամ ago