«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

Wed, 22 Jul 2026 22:15:09 +0400


«Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը։

Սա հերթական անգամ խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։

Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։

Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալել են թոշակառու կնոջը բռնաբարած եւ սպանած տղամարդկանց

Ձերբակալել են թոշակառու կնոջը բռնաբարած եւ սպանած տղամարդկանց Sun, 18 Oct 2026 21:30:23 +0400 Ռուսաստանի…

8 րոպե ago

Եվրոպան եռում է․ ինչի հանգեցերեց ՌԴ-ի դեմ սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը

Եվրոպան եռում է․ ինչի հանգեցերեց ՌԴ-ի դեմ սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը Sun, 18 Oct…

23 րոպե ago

Գլխատել է իր երկու ազգականուհիներին

Գլխատել է իր երկու ազգականուհիներին Sun, 18 Oct 2026 21:00:46 +0400 Ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլե…

38 րոպե ago

Օզոնի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Օզոնի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման Sun, 18 Oct 2026 20:52:09 +0400 Սանկտ Պետերբուրգի…

46 րոպե ago

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը Sun, 18 Oct 2026 20:45:12 +0400 Ամերիկացի զինվորականները…

53 րոպե ago

Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են

Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Sun, 18 Oct 2026 20:30:03 +0400 Ռուսաստանի Հարկային դաշնային…

1 ժամ ago