«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան

Wed, 22 Jul 2026 22:15:09 +0400


«Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը։

Սա հերթական անգամ խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։

Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։

Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

6 ժամ ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

7 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

8 ժամ ago

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ Thu, 23 Jul 2026 23:55:28 +0400 Քիչ…

9 ժամ ago

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է Thu, 23 Jul 2026 23:53:57 +0400 ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը,…

9 ժամ ago

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Thu, 23 Jul 2026 23:50:33 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

9 ժամ ago