Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ

Thu, 23 Jul 2026 17:05:18 +0400


Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ փաշիստական «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն մասին, թե որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ և որքան լուրջ մարտահրավեր են դրանք դարձել հայկական պետականության և ազգային ինստիտուտների համար։

Եվ այսպես։

Christian Solidarity International (CSI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի քաղաքական իրավունքների կենտրոնի (ACPR), Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի (FOREF Europe) և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ հրապարակային կոչ է արել ԵԱՀԿ-ին վերահաստատել իր հանձնառությունը Հայաստանում կրոնի և դավանանքի ազատության պաշտպանության նկատմամբ։

Համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները դատապարտել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի հայտարարությունները, որոնք, նրանց գնահատմամբ, վկայում են Հայաստանի իշխանությունների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու գործողություններին աջակցելու պատրաստակամության մասին։

Հայտարարության հեղինակները խոր մտահոգություն են հայտնել, որ ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը որպես հիմնական առաքելություն ունեցող կազմակերպության բարձրագույն պաշտոնյան նույնիսկ տեսականորեն ընդունելի է համարել նման խնդրանքի քննարկումը։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է հեռախոսազրույցին, որի ընթացքում ռուս պրանկերները ներկայացել էին որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Զրույցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պատրաստ է «ուսումնասիրել», թե ինչ կերպ կարող է կազմակերպությունը աջակցել Հայաստանի իշխանություններին Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։

Իրենց հայտարարության մեջ իրավապաշտպան կազմակերպությունները հատկապես ընդգծել են.

««Այն, որ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան, որի հիմնարար սկզբունքներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է, նույնիսկ ակնարկով ընդունում է նման խնդրանքին աջակցելու հնարավորությունը, խոր մտահոգություն է առաջացնում և պահանջում է անհապաղ հրապարակային պարզաբանում»»։

Միաժամանակ հայտարարության հեղինակները նշել են, որ չեն արդարացնում պրանկերների կիրառած մեթոդները, սակայն կարծում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերը «արտահայտում են մի դիրքորոշում, որը անհամատեղելի է նրա պաշտոնի պարտականությունների հետ»։

Այս սկանդալը վաղուց արդեն դուրս է եկել մեկ հեռախոսազրույցի շրջանակներից։ Այն հարցականի տակ է դնում, թե արդյոք միջազգային կառույցներն իսկապես պատրաստ են պաշտպանել իրենց հռչակած խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Հայտարարության հղումը այստեղ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում Sun, 06 Sep 2026 12:30:27 +0400 Մոսկվա…

26 րոպե ago

Հրդեհ գործարաններից մեկում

Հրդեհ գործարաններից մեկում Sun, 06 Sep 2026 12:16:19 +0400 Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային…

40 րոպե ago

Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց,  հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց,  հացի գները ոչ մի տեղ չեն իջել Sun, 06…

57 րոպե ago

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին Sun, 06 Sep 2026 11:45:52 +0400 Հայ Առաքելական…

1 ժամ ago

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Sun, 06 Sep 2026 11:30:13 +0400 թարային ջրանջատում…

1 ժամ ago

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան

Ակնհայտ է, որ իրական եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա․ Արամ Վարդևանյան Sun, 06 Sep…

2 ժամ ago