Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար
Fri, 24 Jul 2026 21:45:38 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հանձնել իրենց հեռախոսները՝ պարզելու համար, թե նախագահ Թրամփի օդանավի հետ կապված տեղեկատվության արտահոսքն ինչպես է իրականացվել։ Այս առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը դժգոհ է եղել, որ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել այն բանի հետ կապված, որ հուլիսի ութին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա մեկնելու ժամանակ ինքը փոխել է օդանավը։ Նման տեղեկատվության արտահոսքը, ըստ Թրամփի, լուրջ անվտանգային սպառնալիք է պարունակում։ Դրա համար էլ, նա հանձնարարել է հետաքննություն սկսել ու իրեն պարբերաբար տեղեկացնել, թե ինչպես է ընթանում այն։