331-ով պակաս երեխա է ծնվել

331-ով պակաս երեխա է ծնվել

Sat, 25 Jul 2026 14:15:11 +0400


2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։

2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։

Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը

2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։

Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։

Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։

Աճել է նորագոյացություններից մահերի թիվը

2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում մահվան հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Դրանց հետևանքով մահացել է 5486 մարդ, ինչը մահվան բոլոր դեպքերի 52,3 տոկոսն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հիվանդություններից մահերի թիվը նվազել է 6,4 տոկոսով։

Միաժամանակ նորագոյացություններից մահերի թիվն աճել է 6 տոկոսով՝ 2110-ից հասնելով 2237-ի։ Դրանք կազմել են մահերի 21,3 տոկոսը՝ 2025 թվականի 18,9 տոկոսի դիմաց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Sun, 26 Jul 2026 23:23:23 +0400 Երուսաղեմի Հայոց…

7 ժամ ago

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն…

8 ժամ ago

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ Sun, 26 Jul 2026 22:48:37 +0400 Թուրքական…

8 ժամ ago

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Sun, 26 Jul 2026 22:30:37 +0400…

8 ժամ ago

Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում Sun, 26 Jul 2026 22:15:58 +0400 Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և…

8 ժամ ago

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան Sun, 26 Jul 2026 22:08:09 +0400 Էներգետիկ անկախության հասնելու…

8 ժամ ago