Երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց

Երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց

Sat, 25 Jul 2026 20:29:04 +0400


Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բագրատունյացը. մեկ լուսանկար՝ հազար խոսքի փոխարեն։
Մինչև 2024 թիվը այս փողոցում հասուն թեղիներ էին (Ulmus), որոնց խիտ սաղարթը ստվերացնում էր թե՛ մայթերը, թե՛ ճանապարհի զգալի մասը։ Այսօր այդ կանաչը վերացել է։
Այո՛, նոր ծառեր տնկվել են։ Բայց դրանք դեռ երկար տարիներ չեն կարող փոխարինել այն, ինչ կորցրեցինք։
Հասուն թեղիները փողոցին տալիս էին՝
խիտ և շարունակական ստվեր,
փողոցի բնական սառեցում,
օդի մաքրում և փոշու կլանում,
ջերմային կղզու ազդեցության նվազեցում,
մարդկանց համար հարմարավետ միջավայր։
Այսօր դրանց փոխարեն փոքր տնկիներ են, որոնք նույնիսկ լավագույն խնամքի դեպքում նույն գործառույթները կկարողանան կատարել միայն տասնամյակներ անց։
Խնդիրը միայն հատած ծառերի թիվը չէ։ Խնդիրը կորցրած հասուն ծառածածկն է (крона деревьев, tree canopy), որը քաղաքային կանաչ ենթակառուցվածքի ամենաարժեքավոր մասն է։
Բագրատունյացը դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է մեկ օրվա ընթացքում կորցնել այն, ինչ բնությունը և քաղաքը ստեղծել էին տասնամյակների ընթացքում։
Հասուն ծառը էկոհամակարգ է, քաղաքային կենսաբազմազանության հիմքն է և բնակչության առողջության կարևորագույն բնական երաշխիքներից մեկը։
Ցավում եմ, որ ամբողջ գիտական աշխարհը պայքարում է հասուն ծառերի և ծառածածկի (крона деревьев, tree canopy) անսասանության համար, իսկ Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել

Ձնահյուսքի մեջ 14 մարդ է անհետ կորել Mon, 28 Sep 2026 19:30:05 +0400 Առնվազն Նեպալի…

5 րոպե ago

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել

Սեպտեմբերի 27-ին Դիլիջանում ջազ համերգ է կայացել Mon, 28 Sep 2026 19:15:32 +0400 «Գրին Ռոք»…

19 րոպե ago

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Mon, 28 Sep 2026 19:09:24 +0400 Քիչ անց կմեկնարկի Հայաստանի ազգային…

26 րոպե ago

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով»

Նույնիսկ Եվրոպան է նշում, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են ճնշումներով, «սոցիալական կաշառքով» Mon, 28 Sep…

32 րոպե ago

Ռուս օլիգարխի նկատմամբ սահմանված սանկցիաները չեղարկվել են

Ռուս օլիգարխի նկատմամբ սահմանված սանկցիաները չեղարկվել են Mon, 28 Sep 2026 19:00:26 +0400 Ֆրանսիան նախաձեռնել…

34 րոպե ago

ԵԽԽՎ-ն փաստացի Փաշինյանին կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները

ԵԽԽՎ-ն փաստացի Փաշինյանին կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները Mon, 28 Sep 2026…

36 րոպե ago