Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար

Կլինի նոր եւ օրիգինալ մարտահրավեր՝ հարգարժան տիկնոջ համար

Sun, 26 Jul 2026 11:00:55 +0400


ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամտի 80 տոկոսը՝ ավելի քան 13 միլիոն դոլար, եթե սահմանափակվի արտահանումը դեպի Ռուսաստան։

Դե ինչ, այդ դեպքում Հայաստանը պանիր կարտահանի Շվեյցարիա, օրինակ։ Շվեյցարացիները պարզապես ամոթից գետինը կմտնեն, եթե ճաշակեն հայկական պանրի համն ու համեմատեն իրենց գովական պանրի հետ։ Առավել եւս, որ կարծես թե գետինը մտնելու շատ տեղեր ունեն՝ ասում են Շվեյցարիայում ազգ–բանակ մոդելի շրջանակում կան համատարած բունկերներ։ Ամոթից բունկերը կմտնեն, իսկ դա կլինի հայկական պանրի արտահանման նոր ուղղություն՝ արտահանում շվեյցարական բունկերներ։

Կամ, հայկական պանիրը կարտահանվի Նիդերլանդներ, որտեղ կհասկանան, որ իսկական հոլանդական պանիրը արտադրվում է Հայաստանում, ոչ թե իրենց երկրում։ Ավելին, ինչպես ասում է Հայաստանի «արեւմտամետության» ռահվիրաներից մեկը՝ Նիդերլանդները պատրաստ է գազ մատակարարել Հայաստան։ Կարող ենք սկսել փոխանակում՝ մենք Նիդերլանդներ կմատակարարենք հոլանդական պանիր, իսկ իրենք մեզ կմատակարարեն ռուսական գազ, դե որովհետեւ Նիդերլանդներն ինքը որոշ քանակի գազ է գնում Ռուսաստանից՝ սեղմած գազ։

Միով բանիվ, ռուսական շուկան կորցնելը հայկական պանրի արտահանման համար կլինի ոչ թե խնդիր, այլ եվրոպական շուկան նվաճելու խթան։

Էլ չասած այն մասին, որ եվրահանձնակատար Մարթա Կոսն իր խոհարարական հմտության շրջանակում կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ։

Հ․Գ․ Լուսանկարային պատկերացումը արհեստական բանականությանն է։

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը

Անհրաժեշտ է երկու կողմերի արագ և ճիշտ արձագանքը Mon, 27 Jul 2026 17:45:48 +0400 Պետք…

9 րոպե ago

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում

Ինչ են պատմում Կոնջորյանի եղբոր մասին Աբովյանում Mon, 27 Jul 2026 17:43:00 +0400 Այսօր վաղ…

11 րոպե ago

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր

Լեգենդար Պիռլոն չի գլխավորի Իտալիայի ընտրանին․ ռուսնե՞րն են մեղավոր Mon, 27 Jul 2026 17:30:26 +0400…

24 րոպե ago

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին

Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիեւին Mon, 27 Jul 2026…

41 րոպե ago

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել Mon, 27 Jul 2026 17:00:00…

54 րոպե ago

Երրորդ հաղթանակը Բաքվում

Երրորդ հաղթանակը Բաքվում Mon, 27 Jul 2026 16:45:40 +0400 Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի…

1 ժամ ago