Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար

Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար

Sun, 26 Jul 2026 15:15:55 +0400


Կրիշտիանու Ռոնալդուն կոշտ պահանջներ է ներկայացրել «Ալ-Նասրի» ղեկավարությանը։ Ինչպես հաղորդում է 365 Scores պորտալը, 41-ամյա հարձակվողը պնդում է, որ ակումբի վարչակազմը չպետք է միջամտի կազմի ուժեղացման աշխատանքներին, որոնք իրականացնում են տնօրեններ Սիմաուն և Սեմեդուն։ Ռոնալդուն ցանկանում է, որ այս դուետը նորեկներ ընտրելիս լիակատար ինքնավարություն ունենա։

«Ռոնալդուն պահանջում է, որ ֆուտբոլիստներ ձեռք բերելու կամ նրանց հեռանալու վերաբերյալ որոշումներն ընդունվեն բացառապես մարզական հստակ չափանիշների հիման վրա՝ առանց ներքին խոչընդոտների։ Դա թույլ կտա պահպանել ակումբի բարձր հավակնությունները»,- նշվում է հրապարակման մեջ։
Ավելին, պորտուգալացին արդեն նոր աստղ է ընտրել «Ալ-Նասրի» համար։ Ռոնալդուն մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Բրունու Ֆերնանդեշին լքել «Մանչեսթեր Յունայթեդն» ու տեղափոխվել սաուդական ակումբ։ Կրիշտիանուն մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ Ֆերնանդեշի և «կարմիր սատանաների» միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները մտել են փակուղի։

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշի գործող համաձայնագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար։ Transfermarkt պորտալը 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Այս մասին գրում է Armsport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026 21:00:33 +0400 Ռուսաստանը քննարկում է…

2 րոպե ago

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են Tue, 27 Oct 2026 20:30:52 +0400 Իսրայելի վարչապետ…

32 րոպե ago

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան

Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից. Սոնա Շահգելդյան Tue, 27 Oct 2026 20:23:58 +0400 «Հիմա…

39 րոպե ago

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ

Սկանդալ՝ Apple-ում․ ի՞նչ է կատարվում նոր iPhone-ի հետ Tue, 27 Oct 2026 20:15:30 +0400 Apple-ի…

47 րոպե ago

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է

Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է Tue, 27 Oct 2026 19:45:53 +0400…

1 ժամ ago

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ

Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ Tue, 27 Oct 2026 19:30:51 +0400 Ուկրաինայի դաշնակիցները…

2 ժամ ago