Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում

Sun, 26 Jul 2026 22:15:58 +0400


Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և օրհնությամբ, Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում առանձնահատուկ օրհնություն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքի ներկայությունը, որը Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, կրկին բերվել էր Արագած՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։
Սուրբ Պատարագին խոսված իր քարոզում, Տեր Հայրը խոսեց քրիստոնեական սիրո, միմյանց հանդեպ հոգատարության և Աստծուն հաճելի կյանքով ապրելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հավատացյալ իր առօրյա կյանքով կոչված է վկայելու Քրիստոսի սերն ու Ավետարանի պատգամները։
Անդրադարձավ քրիստոնեական արժեքների պահպանմանը, հավատքի մեջ ամուր մնալուն և մեր սրբությունների հանդեպ ակնածանք ու նվիրում ունենալուն՝ որպես հայ քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժանելի մաս։
Պատարագիչ հոգևորականը որդիական սիրով և երախտագիտությամբ իր շնորհակալությունը հայտնեց ազգիս շնորհազարդ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:
Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էին հոգևորականներ, եկեղեցու բարերարներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ և հավատացյալներ:
Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի հանդիսավոր արարողություն՝ Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվեց աշխարհի չորս կողմերը, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության համար։
Օրվա տոնական խորհուրդն առավել ամբողջացրին Արագածի մշակույթի տան սաների գեղեցիկ մշակութային կատարումները, ավարտին հավատացյալներին մատուցվեց նաև սիրո ճաշ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան

Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան Mon, 28 Sep 2026 04:42:44 +0400 Երգիչ Թաթա…

40 րոպե ago

Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը

Սիրուշոն հրապարակել է պատերազմի օրերին իր եւ ամուսնու նամակագրությունը Mon, 28 Sep 2026 00:10:41 +0400…

5 ժամ ago

Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները

Սրանք կորցրել են մարդկային բոլոր որակներն ու նորմալ իշխանություններին բնորոշ բոլոր հատկությունները Sun, 27 Sep…

6 ժամ ago

Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան

Իմ հերոս ընկերներ․ հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի․ Մախսուդյան Sun, 27 Sep…

6 ժամ ago

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա

Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա Sun, 27 Sep 2026 23:35:44…

6 ժամ ago

Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի

Հայտնի ֆիլմում պատկերված տունը հանվել է վաճառքի Sun, 27 Sep 2026 23:30:16 +0400 «Նոթինգ Հիլլ»…

6 ժամ ago