Հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց

Հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց

Mon, 27 Jul 2026 13:04:42 +0400


Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօրվանից՝ հուլիսի 27-ից, հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց։ «Ռոսսելխոզնադզորը» պահանջել է դադարեցնել Հայաստանի բոլոր գործարաններից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։
Այսպիսով՝ խոսքը ոչ թե առանձին խմբաքանակի կամ ընկերության, այլ հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկայի համընդհանուր փակման մասին է։
Ռուսական կողմը պնդում է, որ հայտնաբերվել են հումքի ծագման և արտադրանքի հետագծելիության խախտումներ, անասնաբուժական փաստաթղթերի ու լաբորատոր վերահսկողության թերություններ, հիվանդ կենդանիներից ստացված կաթի և երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր։
Հայաստանի ՍԱՏՄ-ն հակադարձում է, որ ռուսական կողմը դեռ չի ներկայացրել ստուգման վերջնական արդյունքները, իսկ համատեղ ստուգումների ընթացքում նման փաստեր չեն հաստատվել։
Նույնաբնույթ խնդիրներ Ռուսաստանը բարձրացրել էր դեռ 2023 թվականին, երբ հայկական կաթնամթերքի արտահանումն ամբողջությամբ կասեցվեց։ 2024-ին շուկան մասնակիորեն վերաբացվեց հայկական պետական երաշխիքների հիման վրա։
Եթե ռուսական պնդումները հիմնավորված են, նշանակում է՝ երեք տարվա ընթացքում կառավարությունը չի կարողացել ստեղծել հումքի ծագման, արտադրանքի հետագծելիության և լաբորատոր վերահսկողության բավարար համակարգեր։
Եթե դրանք քաղաքական նպատակներով են գործիքավորվում, ապա կառավարությունը նույն երեք տարվա ընթացքում չի ստեղծել ո՛չ այլընտրանքային շուկաներ, ո՛չ իրավական ու փաստաթղթային պաշտպանության գործուն մեխանիզմներ, ո՛չ էլ նման հարվածի հակաճգնաժամային ծրագիր։
Սակայն թվերն ավելի խոսուն են։ 2025 թվականին Հայաստանից կաթնամթերքի, ձվի, մեղրի և հարակից արտադրանքի 20.2 մլն դոլարի ընդհանուր արտահանումից 16 մլն դոլարը՝ գրեթե 79%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին։ Միայն պանրի արտահանումը կազմել է 16.4 մլն դոլար, որից 13.5 մլն-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Համեմատության համար՝ ԱՄՆ արտահանվել է 1.8 մլն, իսկ Վրաստան՝ ընդամենը 671 հազար դոլարի պանիր։
Մակրոտնտեսական առումով 16 մլն դոլարը կարող է մեծ թիվ չթվալ։ Բայց իրականում շղթան շատ ավելի երկար է՝ չիրացված պաշարներ, շրջանառու միջոցների պակաս, գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման կրճատում, մթերման գնի անկում, վարկերի սպասարկման դժվարություններ և գյուղական եկամուտների նվազում։
Իսկ կարո՞ղ է ԵՄ շուկան արագ փոխարինել ռուսականին։ Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ։
ԵՄ պաշտոնական ցանկում Հայաստանի դիմաց կաթի սյունակում նշված է ոչ թե հայկական ծագման կաթնամթերքի արտահանում թույլատրող «X», այլ «O» նշումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ԵՄ արտահանել միայն որոշ բաղադրյալ արտադրանք, որում օգտագործված վերամշակված կաթը ծագում է ԵՄ-ից կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ երկրից։ Սա հայկական կաթն ու կաթնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվություն չէ։
Հայկական կաթնամթերքի՝ ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մնացորդային նյութերի պետական վերահսկման ծրագիր, անասնագլխաքանակի և կաթի հավաքման ամբողջական հետագծելիություն, հավատարմագրված լաբորատորիաներ, ԵՄ համակարգում պաշտոնապես գրանցված արտադրողներ, առողջության վկայականներ, եվրոպական ներմուծողներ, առևտրային պայմանագրեր, համապատասխան փաթեթավորում, սառը շղթա և թանկ լոգիստիկա։
ԵՄ-ի 52 մլն եվրո ընդհանուր աջակցությունը և հայկական արտահանման մի մասի մաքսատուրքերի վերացումը կարևոր են, բայց դրանք չեն չեղարկում այս պահանջները և ռուսական շուկայի փոխարեն գնորդներ չեն ստեղծում։
Ռուսաստանը պատասխանատու է տնտեսական կախվածությունը քաղաքական ճնշման գործիքի վերածելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդ կախվածությունը տարիներ շարունակ չնվազեցնելու, արտադրողին չպատրաստելու և քաղաքական վերակողմնորոշումը տնտեսական կարողություններով չապահովելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների Thu, 10 Sep 2026 21:48:14 +0400 Մեր տեղեկություններով քիչ առաջ…

12 րոպե ago

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ Thu, 10 Sep 2026 21:45:24 +0400 Երեկ Նոր Նորք վարչական շրջանը…

15 րոպե ago

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են Thu, 10 Sep 2026 21:30:41 +0400 Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձը…

30 րոպե ago

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է» Thu, 10 Sep 2026 21:29:49 +0400…

31 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին Thu,…

40 րոպե ago

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան Thu, 10…

45 րոպե ago