Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Mon, 27 Jul 2026 15:15:39 +0400


Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորական դարձած երևույթ է։ Տարիներ շարունակ աղմկահարույց դեպքեր են եղել, բայց դժվար է հիշել գոնե մեկ դեպք, երբ մեղավորները համարժեք պատասխանատվության ենթարկվեին, որ արդարությունը ոչ միայն կայանար, այլև տեսանելի լիներ հասարակության համար։

Հասարակության մեջ վաղուց է ձևավորվել այն համոզմունքը, որ մինչև դատավճիռը հաճախ կանխորոշվում է, թե գործը ինչ որակում պետք է ստանա։ Հետո այդ տրամաբանությամբ էլ «կարվում» են գործերը։

Թերևս հենց այդ պատճառով են մինչև այսօր 15 այրված զինվորների ծնողները արդարություն փնտրում։ Այդ պատճառով են հղի կնոջ մահվան գործով հարազատները դեռ սպասում պատասխանի։ Ու կան բազմաթիվ այլ ցավոտ պատմություններ, որոնց հիշատակումը կբացի հասարակության դեռ չսպիացած վերքերը․ այդ իսկ պատճառով չեմ թվարկում։

Բայց կա մի ճշմարտություն, որը չտեսնելու տալ այլևս հնարավոր չէ. երբ անպատժելիությունը դառնում է կանոն, կրիմինալը սկսում է արմատավորվել։ Այն պարարտ հող է գտնում, աճում է, ուժեղանում և, ի վերջո, այլևս ոչ ոքի չի շրջանցում։

Այսօր տեղեկանում ենք, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր, իշխանության քարոզիչ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Անկախ նրանից, թե ով է տուժողը, նման վայրագությունը չի կարող արդարացում ունենալ։

Գուցե հենց այս դեպքը ստիպի իշխանությանը վերջապես հասկանալ, որ անպատժելիությունը կողմ չի ընտրում։ Այսօր ցավը հասել է նաև իրենց մերձ շրջապատին, վաղը կհասնի իրենց։

Կրիմինալը դրոժի պես է. երբ խմորի մեջ է ընկնում, միայն ներքևի շերտը չի բարձրանում։ Այն բարձրացնում է ամբողջ խմորը։ Եթե ժամանակին չկանգնեցվի, այն չի հարցնի՝ ով է շարքային քաղաքացի, ով՝ իշխանության ներկայացուցիչ կամ նրանց մերձավոր, ով է պաշտոնյա, ով է գործարար․․․ Այն պարզապես կգա բոլորի հետևից։

Ցավոտ է, չէ՞…

Գուցե հենց այս ցավը վերջապես ստիպի հասկանալ, որ օրենքը պետք է գործի բոլորի համար։ Որ արդարությունը չի կարող ընտրովի լինել։ Որ անպատժելիությունը, եթե այսօր չկանգնեցվի, վաղը նոր զոհեր է պահանջելու՝ անկախ անուններից, պաշտոններից ու քաղաքական պատկանելությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թաղման նպաստի նոր կանոնները

Թաղման նպաստի նոր կանոնները Fri, 02 Oct 2026 12:53:36 +0400 Հայաստանում նախատեսվում է վերանայել թաղման…

14 րոպե ago

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Fri, 02 Oct 2026 12:47:41 +0400 Նոր նշանակում…

20 րոպե ago

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը Fri, 02 Oct 2026 12:45:32 +0400 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3-ի լույս…

22 րոպե ago

Որքան գումար է պահանջում Ղազարյանից

Որքան գումար է պահանջում Ղազարյանից Fri, 02 Oct 2026 12:34:03 +0400 Փաշինյանը դատարանում վիճարկում է…

34 րոպե ago

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը Fri, 02 Oct 2026 12:19:12 +0400 301…

49 րոպե ago

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31…

52 րոպե ago