Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Mon, 27 Jul 2026 16:30:06 +0400


Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում բռնկված անտառային հրդեհները մոտեցել են ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունների օբյեկտներին։

BFMTV-ի փոխանցմամբ՝ հրդեհների գոտու անմիջական հարևանությամբ են գտնվում ArianeGroup աերոտիեզերական ընկերության չորս օբյեկտները։ Դրանցից երկուսը գտնվում են Սեն Մեդար ան Ժալ համայնքում, որի բնակիչները տարհանվել են։ Այդ ձեռնարկություններում պինդ վառելիք է արտադրվում M51 բալիստիկ հրթիռների համար։ Ընկերության ևս մեկ օբյեկտ շարժիչներ է արտադրում եվրոպական Ariane 6 կրող հրթիռի համար։
Նույն շրջանում է գտնվում նաև Roxel France-՝ հրթիռային սպառազինության եվրոպական արտադրող MBDA-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է հրթիռային շարժիչների թողարկման մեջ։ Բացի այդ, այստեղ են տեղակայված ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերությունների՝ Dassault Aviation-ի, Safran-ի և Thales-ի արտադրական հարթակները։

Ֆրանսիան շարունակում է պայքարել մասշտաբային անտառային հրդեհների դեմ, որոնց տարածմանը նպաստում է անոմալ շոգը։ Վերջին տվյալներով՝ վտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 220 հազար մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն

Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչություն Thu, 30 Jul 2026 13:31:33 +0400…

16 րոպե ago

Պետք է պայքարել թշնամու դեմ․ Փեզեշքիանը դիմել է իրանցիներին

Պետք է պայքարել թշնամու դեմ․ Փեզեշքիանը դիմել է իրանցիներին Thu, 30 Jul 2026 13:30:13 +0400…

18 րոպե ago

Ձերբակալություններ ու կալանքներ Գյումրիում. իշխանության թիրախում Հայաստան դաշինքն է

Ձերբակալություններ ու կալանքներ Գյումրիում. իշխանության թիրախում Հայաստան դաշինքն է Thu, 30 Jul 2026 13:24:26 +0400…

23 րոպե ago

Ովքեր են եղել Երևանի տարբեր հասցեներից գողություն արած մարդիկ

Ովքեր են եղել Երևանի տարբեր հասցեներից գողություն արած մարդիկ Thu, 30 Jul 2026 13:15:19 +0400…

33 րոպե ago

Մեսսիին կարող են զրկել հեղինակավոր մրցանակից

Մեսսիին կարող են զրկել հեղինակավոր մրցանակից Thu, 30 Jul 2026 13:00:52 +0400 Արգենտինայի և «Ինտեր…

47 րոպե ago

Ի վերջո որքան աջակցություն են տրամադրելու ձկնաբուծարաններին

Ի վերջո որքան աջակցություն են տրամադրելու ձկնաբուծարաններին Thu, 30 Jul 2026 12:45:56 +0400 Հայաստանի կառավարությունը…

1 ժամ ago