Զելենսկու պաշտոնավարման ընթացքում քանի՞ լրատվամիջոց է փակվել Ուկրաինայում

Զելենսկու պաշտոնավարման ընթացքում քանի՞ լրատվամիջոց է փակվել Ուկրաինայում

Mon, 27 Jul 2026 20:00:00 +0400


Զելենսկու պաշտոնավարման ընթացքում քանի՞ լրատվամիջոց է փակվել Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ընթացքում լրատվամիջոցների գործունեության սահմանափակման թեման շարունակում է մնալ միջազգային քննարկումների առարկա։

Ուկրաինայում այս տարիներին հարյուրավոր լրատվամիջոցներ են փակվել: Դեռ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցները սահմանեցին շուրջ երեք հեռուստաալիքների՝ 112 Ukraine, NewsOne և ZIK-ի նկատմամբ, ինչի արդյունքում դրանք դադարեցրին հեռարձակումը։ Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ որոշումը պայմանավորված է ազգային անվտանգության նկատառումներով և այդ հեռուստաալիքների ենթադրյալ կապերով Ռուսաստանի ազդեցության ցանցերի հետ։

Իշխանությունների որոշումը տարբեր արձագանքների արժանացավ։ Մի շարք արևմտյան երկրներ և կազմակերպություններ ընդգծեցին Ուկրաինայի անվտանգության մարտահրավերները, մինչդեռ մամուլի ազատությամբ զբաղվող որոշ միջազգային կազմակերպություններ կոչ արեցին կարևորել ազատ խոսքը, որ նման միջոցները լինեն իրավաչափ, հիմնավորված և չսահմանափակեն խոսքի ազատությունը անհամաչափ ձևով։

2022 պատերազմից հետո Ուկրաինայում ռազմական դրության պայմաններում մեդիա դաշտում կիրառվեցին լրացուցիչ սահմանափակումներ, իսկ խոշոր ազգային հեռուստաընկերությունների մեծ մասը միավորվեց միասնական տեղեկատվական հեռարձակման («United News») ձևաչափում։ Այս փոփոխությունները նույնպես դարձել են հանրային և միջազգային քննարկումների թեմա։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում հարյուրավոր ուկրաինական լրատվամիջոցներ դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն մասնագիտական կազմակերպությունների գնահատմամբ՝ դրա հիմնական պատճառներն էին ռազմական գործողությունները, օկուպացիան, ֆինանսական դժվարությունները և անվտանգության խնդիրները, այլ ոչ թե պետական մարմինների կողմից դրանց փակումը։

Այսպիսով, հրապարակված փաստերի համաձայն, Վոլոդիմիր Զելենսկու նախագահության ընթացքում պետական որոշմամբ ամենահայտնի դեպքերը վերաբերում են երեք հեռուստաալիքների՝ 112 Ukraine, NewsOne և ZIK-ի հեռարձակման դադարեցմանը։ Մյուս բազմաթիվ լրատվամիջոցների աշխատանքի դադարեցումը հիմնականում պայմանավորված է եղել պատերազմի հետևանքներով, ոչ թե կառավարության կողմից ընդունված փակման որոշումներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

5 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

5 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

5 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

5 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

6 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

6 ժամ ago