ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»

ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»

Mon, 27 Jul 2026 21:30:30 +0400


2026 թվականի հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի վարչության վերահսկողությամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ծագման թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ: Այս միջոցառումը կիրառվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

«2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և արգելանքի են վերցրել 39,2 հազար ծաղիկ:

Այս խմբաքանակը տեղափոխող տրանսպորտային միջոցը, որը վարում էր Բելառուսի քաղաքացին, ուղևորվում էր Մինսկի մարզից Մոսկվա: Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում բեռնափոխադրողի կողմից բեռը հայտարարագրված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ:

Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայում էին բուսասանիտարական և ապրանքաուղեկից փաստաթղթերը: Մակնշման պիտակների պահպանված հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը:

2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող կարանտինային արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև նրա տարածքով տարանցման վրա: Սահմանափակումները մտցվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների թափանցումը կանխելու նպատակով:

Ռուսական շուկա նշված ապրանքատեսակների մատակարարման արգելքի, ինչպես նաև տեղափոխման անվտանգությունը և օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է: Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՌԴ ՎԱԽ օրենսգրքի 10.2 հոդվածով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում Fri, 23 Oct 2026 22:15:40…

14 րոպե ago

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին․ զույգը պարզել է փոքրիկի սեռը

Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են իրենց առաջնեկին․ զույգը պարզել է փոքրիկի սեռը Fri,…

22 րոպե ago

Պետական պարտքը շարունակում է արագորեն աճել

Պետական պարտքը շարունակում է արագորեն աճել Fri, 23 Oct 2026 22:00:53 +0400 Ամերիկյան պետական համախառն…

29 րոպե ago

«Լուսավոր Հայաստանը» մասնակցում է Նոյեմբերյանի ընտրություններին

«Լուսավոր Հայաստանը» մասնակցում է Նոյեմբերյանի ընտրություններին Fri, 23 Oct 2026 21:45:03 +0400 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը…

45 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստին հրավիրել են «Արքայական ընթրիքի»

Հայտնի ֆուտբոլիստին հրավիրել են «Արքայական ընթրիքի» Fri, 23 Oct 2026 21:30:59 +0400 Իսպանիայի Ֆիլիպե 6-րդ…

59 րոպե ago

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը Fri, 23 Oct 2026 21:23:27 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ…

1 ժամ ago