ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»

ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»

Mon, 27 Jul 2026 21:30:30 +0400


2026 թվականի հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի վարչության վերահսկողությամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ծագման թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ: Այս միջոցառումը կիրառվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

«2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և արգելանքի են վերցրել 39,2 հազար ծաղիկ:

Այս խմբաքանակը տեղափոխող տրանսպորտային միջոցը, որը վարում էր Բելառուսի քաղաքացին, ուղևորվում էր Մինսկի մարզից Մոսկվա: Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում բեռնափոխադրողի կողմից բեռը հայտարարագրված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ:

Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայում էին բուսասանիտարական և ապրանքաուղեկից փաստաթղթերը: Մակնշման պիտակների պահպանված հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը:

2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող կարանտինային արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև նրա տարածքով տարանցման վրա: Սահմանափակումները մտցվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների թափանցումը կանխելու նպատակով:

Ռուսական շուկա նշված ապրանքատեսակների մատակարարման արգելքի, ինչպես նաև տեղափոխման անվտանգությունը և օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է: Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՌԴ ՎԱԽ օրենսգրքի 10.2 հոդվածով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար Thu, 29 Oct 2026 22:30:25 +0400 Համաձայն…

11 րոպե ago

Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել

Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Thu, 29 Oct 2026 22:23:14 +0400 Apple-ը նախատեսում…

19 րոպե ago

«Սև ցուցակներ» են կազմել

«Սև ցուցակներ» են կազմել Thu, 29 Oct 2026 22:15:47 +0400 Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյանում տեղի կունենան…

26 րոպե ago

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը Thu, 29 Oct…

32 րոպե ago

Ցուցարարներին 6000 դոլարի տուգանք է սպառնում․ ոստիկաններն ավելի ազատ են գործելու

Ցուցարարներին 6000 դոլարի տուգանք է սպառնում․ ոստիկաններն ավելի ազատ են գործելու Thu, 29 Oct 2026…

42 րոպե ago

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային» Thu, 29 Oct 2026 21:55:09 +0400 Այսօր՝ հոկտեմբերի…

47 րոպե ago