Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին․ հզոր հարձակում Մոսկվայի վրա

Tue, 28 Jul 2026 09:30:09 +0400


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սոցիալական ցանցերում հայտնել է, որ «ՀՕՊ ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք», երբ դրանք մոտենում էին Մոսկվային։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», – գրել է նա։

«Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները «ընդունում և ուղարկում են չվերթներ նախնական պայմանավորվածությամբ: Դոմոդեդովոն դադարեցրել է թռիչքները», – հաղորդում է РБК-ն: Մոսկվայի մարզում ուժի մեջ է դրսի սպառնալիքը: «Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին կամ պատսպարվեք Եթե դրսում եք կամ մեքենայում, ապաստան փնտրեք շենքում, ստորգետնյա անցումում կամ կայանատեղիում», – հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին էլ հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այս գիշեր և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը մայրաքաղաքային տարածաշրջանի վրա։ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքին»,– գրել է Վորոբյովը «Մաքս» հարթակի իր ալիքում։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ևս մեկ ԱԹՍ-ի անկման հետևանքով բաց տարածքում անվադողերի բռնկում է տեղի ունեցել։ Հրշեջ հաշվարկներն օպերատիվորեն մարել են հրդեհը։

Մարզպետը հավելել է, որ Վաուլովո գյուղում՝ «Դուբրավա» այգեգործական ընկերությունում (СНТ), հրդեհվել է մասնավոր տուն։ Հրդեհը մեկուսացվել է, պատահարի պահին տանը մարդիկ չեն եղել։

«Ռոմաշկինո» այգեգործական ընկերությունում էլ (Դուբնա գյուղ) անօդաչուի բեկորները վնասել են ամառանոցային տուն, այստեղ նույնպես տուժածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ Fri, 13 Nov 2026 20:00:45 +0400 Ռուսաստանի և…

14 րոպե ago

ՀԱՊԿ-ի պատասխանը Փաշինյանի այցին Թուրքիա. Դիտարկում

ՀԱՊԿ-ի պատասխանը Փաշինյանի այցին Թուրքիա. Դիտարկում Fri, 13 Nov 2026 20:00:42 +0400 Latest news from…

14 րոպե ago

ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ

ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ Fri, 13 Nov 2026 19:50:59 +0400 Գյումրու ավագանու…

24 րոպե ago

Բերդի ընդդիմադիր համայնքապետը Վիգեն Ավետիսի փառաբանմանն է մասնակցում

Բերդի ընդդիմադիր համայնքապետը Վիգեն Ավետիսի փառաբանմանն է մասնակցում Fri, 13 Nov 2026 19:47:08 +0400 Բերդի…

27 րոպե ago

Մեկ էլ այդքան ջերմ ՔՊ-ի հետ էր սրտիկներ անում․․․

Մեկ էլ այդքան ջերմ ՔՊ-ի հետ էր սրտիկներ անում․․․ Fri, 13 Nov 2026 19:45:38 +0400…

29 րոպե ago

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները Fri, 13 Nov…

39 րոպե ago