Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք

Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք

Tue, 28 Jul 2026 11:02:17 +0400


Նախընտրական շրջանում «Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցու» հետևորդները մեծարում էին կրոնապետին, թե ինչպես նա լավ հուպ տվեց ՌԴ-ը նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում, զուգահեռ ՔՊ-ական սազանդարները ևս գույզգույն փիյար սկսեցին թե ինչպես է վարչապետի անհողդողդ երկաթյա կամքը ծնկի բերում ատոմային ժանգոտած գերտերության նախագահին։ Մի ակնթարթ ինձ էլ թվաց, որ իմ առջև հառնում է Պապ թագավորի վսեմ և ձիգ կերպարը, բայց դա ընդամենը հին Ամիրյան փողոցի վրա տնկված սուրանկյուն ցուցատախտակն էր և ուրիշ ոչինչ։
Երեկ չշնորհավորված վարչապետը աղերսել է ՌԴ-ը նախագահին վերացնել սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ։ Թթենի ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել՝ չհաշված, որ մի քանի ժամ առաջ թթահարում էին սեփականատիրոջ աղջիկներին։ Ընդունում եմ հեշտ չէ Պապոյանական գժությունների, Սաքունցների հիստերիկ բղավոցներ հակառուսական ֆոնին (Ռուսաստանի ոտքը պետք է կտրվի) Վովոա ձյաձայի առաջ նվաստանալ, բայց ի զարմանս բոլորի Մոսկվան շատ հանգիստ մատնացույց է արել Հանրաքվեի ճանապարհային քարտեզին, գնացեք և ազգովի որոշեք մե՞զ հետ եք, թե՞ եվրոպացիների, որովհետև երկուսը մեկտեղել անհնարին է (մեռան ասելով):
Երբ նորընտիր իշխանությանը ասում են գնա հանրաքվեի դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ մենք ձեզ լեգիտիմ չենք համարում։ ԵԱՏՄ թե՞ Եվրամիություն հարցադրումը դա ներքին ընտրություն չէ, որ խաղաղության և սոցիալական բարեկեցության կեղծ թեզերով խաբես մարդկանց, դա անվտանգության և աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է, որը կարող է նաև վերածվել դատավճռի, երբ հայոց իսթաբլիշմենթը Բարձր դուռը սկսել է հաճախ խառնել Ելիսեյան պալատի դարպասների հետ։

Արեգ Սավղուլյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները

Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները Mon, 12 Oct 2026 11:16:18…

10 րոպե ago

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է

Հայաստանն ավելացրել է շոկոլադի մատակարարումը դեպի ՌԴ․ տասնյակում է Mon, 12 Oct 2026 11:00:56 +0400…

26 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ

#Ուղիղ․ ԱԺ արտահերթ նիստ Mon, 12 Oct 2026 11:00:36 +0400 Latest news from Secure News…

26 րոպե ago

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք․ չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու Mon, 12 Oct…

54 րոպե ago

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում

Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններ են․ Հայաստանն էլի չի մասնակցում Mon, 12 Oct 2026 10:30:17 +0400 Երկուշաբթի՝…

56 րոպե ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ իրական մեղադրյալները՝ տուժողի Mon, 12 Oct 2026…

59 րոպե ago