Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում

Աճեմօղլին ասում է՝ դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում

Tue, 28 Jul 2026 15:45:13 +0400


Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ավարտել է Դարոն Աճեմօղլուի և Սայմոն Ջոնսոնի «Իշխանություն և առաջընթաց» գրքի ընթերցանությունը։

«Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- հարցրել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելուց օրեր անց Փաշինյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ։ Ըստ նրա՝ Աճեմօղլուն պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում։ Փաշինյանը նույնիսկ գրել էր, որ տնտեսագետն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը։

Ու հիմա, ինը տարի անց, նորից հիշել է Դարոն Աճեմօղլուին՝ այս անգամ նրա գիրքը կարդալով։

Բայց ինը տարվա ընթացքում ի՞նչ է արել այն գաղափարներով, որոնց մասին խոսում է հենց Աճեմօղլուն։ Նա բազմիցս ասել է, որ երկրի զարգացումը հնարավոր է միայն ուժեղ ինստիտուտների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ իրական պայքարի և պրոֆեսիոնալ կադրերի միջոցով։ Այդ սկզբունքներից ո՞րն է դարձել այս իշխանության այցեքարտը։

Եթե ինը տարի շարունակ իրականացված քաղաքականության արդյունքում տնտեսության բազմաթիվ խնդիրներ ոչ թե լուծվել, այլ խորացել են, ապա ուշացած ընթերցանությունը դժվար թե փոխի այդ տարիների արդյունքների գնահատականը։ Աճեմօղլուի գրքերը պետք էր կարդալ իշխանության առաջին օրերին, ոչ թե ինը տարի անց՝ արդեն կուտակված խնդիրների ֆոնին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աճեմօղլուի գաղափարները հիշվեցին միայն ինը տարի անց։ Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ դրանք չդարձան իշխանության առաջին իսկ օրերի քաղաքական ուղենիշը։ Սա շատ կարևոր հարց է ու աշխարհաքաղաքական։

Այս ամենից հետո, թերևս, հենց Դարոն Աճեմօղլուն Փաշինյանին կասեր իր հայտնի ձևակերպման ոճով. «Դու ոչ թե 7, այլ 9 տարի՛ ես մնացել նույն դասարանում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցի» դերասան Վլադիմիր Բարանովը

Մահացել է «Կոտրված լապտերների փողոցի» դերասան Վլադիմիր Բարանովը Mon, 12 Oct 2026 17:30:09 +0400 70…

6 րոպե ago

Երկու տարի է մեզ բաժանել են` հակառակ իմ ու քո կամքի

Երկու տարի է մեզ բաժանել են` հակառակ իմ ու քո կամքի Mon, 12 Oct 2026…

22 րոպե ago

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Mon, 12 Oct 2026 17:02:08 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ…

34 րոպե ago

Կրեմլն արձագանքել է Զելենսկու առաջարկին

Կրեմլն արձագանքել է Զելենսկու առաջարկին Mon, 12 Oct 2026 17:00:28 +0400 Ռուսաստանում ցանկանում են ոչ…

36 րոպե ago

Ամուլսարի առաջին ոսկին այլևս իրականություն է․ «Լիդիան Արմենիան» ազդարարել է հանքավայրի շահագործման մեկնարկը

Ամուլսարի առաջին ոսկին այլևս իրականություն է․ «Լիդիան Արմենիան» ազդարարել է հանքավայրի շահագործման մեկնարկը Mon, 12…

49 րոպե ago

Չխոսողը միլիարդներ է ստեղծել, լեզվի չեմպիոնը՝ ոչինչ

Չխոսողը միլիարդներ է ստեղծել, լեզվի չեմպիոնը՝ ոչինչ Mon, 12 Oct 2026 16:45:02 +0400 Փաշինյանի միակ…

51 րոպե ago