Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված

Tue, 28 Jul 2026 16:57:08 +0400


Հանրային պաշտպանները կրկին հրավիրվում են վարժական հավաքների
Իհարկե, Հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցելը բոլորիս սրբազան պարտականությունն է։ Սակայն պետությունը նաև պետք է կարողանա ճիշտ գնահատել և բաշխել իր ռեսուրսները։

Ինչպիսի՞ն է հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը՝ իրական պատկերը թվերով (2026 թվականի առաջին կիսամյակ).
78 հաստիք – ընդամենն այսքան հանրային պաշտպան է հատկացված ամբողջ Հայաստանում անվճար իրավաբանական օգնությունն ապահովելու համար։
25,806 գործ – այսքան վարույթներով քաղաքացու շահեր են պաշտպանել հանրային պաշտպանները ընդամենը 6 ամսում։
21,206 քրեական գործ – ապահովվել է ընդամենը 64 քրեական մասնագիտացմամբ պաշտպանի կողմից։
378 քրեական գործ – միջինում բաժին է ընկել յուրաքանչյուր պաշտպանին։
193 ընթացիկ գործ – մեկ պաշտպանի վարույթում միջինում միաժամանակ ընթացող քրեական գործերի քանակը։

Ի՞նչ է նշանակում մեկ պաշտպանին 1 ամսով տանել վարժական հավաքների.

1․ 193 քաղաքացի զրկվում է պատշաճ պաշտպանությունից. Մեկ պաշտպանի բացակայությունը 193 անձի թողնում է առանց իրավաբանական օգնության։

2․ Համակարգային կոլապս. Այդ գործերը մյուս (առանց այն էլ ծանրաբեռնված) պաշտպաններին վերամակագրելը զրկում է թե՛ իրենց, թե՛ նոր ստանձնած պաշտպանյալներին որակյալ օգնություն ստանալու հնարավորությունից։

3․ Վարույթների ձգձգում. Քրեական դատավարության սեղմված ժամկետների պայմաններում անհարմար վիճակում են հայտնվում նաև քննչական ու դատական մարմինները․ անխուսափելիորեն հետաձգվելու և չեն կայանալու հարյուրավոր քննչական և դատավարական գործողություններ։

Անհամաչափ մոտեցում
Անհասկանալի է մնում նման վերաբերմունքը հանրային պաշտպանների նկատմամբ այն պարագայում, երբ պետության կողմից ներգրավված մյուս հանրային մասնակիցները չեն հրավիրվում վարժական հավաքների։

Հետևությունները թողնում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ քաղաքացուց մինչև պետություն․․

Փաստաբան Գևորգ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում Tue, 28 Jul 2026 23:45:19 +0400 Ընթացիկ տարվա…

1 ժամ ago

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում Tue, 28 Jul 2026 23:41:06 +0400 Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ…

1 ժամ ago

Օրվա կարևորագույն նորությունները

Օրվա կարևորագույն նորությունները Tue, 28 Jul 2026 23:27:55 +0400 Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ օրվա կարևորագույն նորությունը Հայաստանյան…

1 ժամ ago

41-ամյա տղամարդը ձերբակալվել է

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Tue, 28 Jul 2026 23:20:03 +0400 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության…

2 ժամ ago

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ Tue, 28 Jul 2026 23:15:21 +0400 Ուկրաինական…

2 ժամ ago

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում Tue, 28 Jul 2026 23:00:03 +0400…

2 ժամ ago