Երևանը քանդում են…

Երևանը քանդում են…

Tue, 28 Jul 2026 21:15:23 +0400


Երևանը, դրած, տոտալ քանդում են: Փողոց չկա, որտեղ այս պահին «շինարարական» աշխատանքներ չընթանան: Ինչքան քանդող տեխնիկա ունեն՝ հանել են փողոց ու քանդում են, քանդում են, քանդում են: Մի փողոց չավարտած՝ մյուսն են քանդում: Ով երկու հնդիկ ունի և մի տրակտոր, բոլորին շինթույլտվություն են տվել ու ասել են՝ քանդեք: Անտանելի փոշի է, շինարարական ոչ մի նորմ չի գործում, տրանսպորտային խցանումներից առանց այն էլ խեղդվող քաղաքը դարձել է դժոխք: Շոգն էլ մի կողմից:

Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյան, տեսե՞լ ես ինչ է կատարվում նախարարությանդ հարող փողոցում: Մայթերը, որ իբր սարքել էիք, ինչո՞ւ եք նորից քանդում… Փողոցը, որ մեկ անգամ քանդել-լցրել էիք, կարկատել, ինչո՞ւ եք նորից քանդում: Շուրջը օֆիսներ են, մարդիկ չեն կարողանում գործի հասնել՝ սա ի՞նչ վիճակ է:

Թեև ծիրան տշող Պապոյանին ասում եմ, որ ի՞նչ անեմ: Շինթույլտվություն տվողը Պապոյանը հո չի՞: Հրեն, Ադոնցի նորակառույց թաղամասում էլ են քանդում: Տասնյակ բարձրահարկեր են կառուցել, թվում էր՝ վերջ, շուտով կսկսեն շրջակայքը բարեկարգել, մարդիկ կազատվեն փոշուց ու կեղտից: Բայց մեկը եկել, էքսկավատորները հանել է փողոց ու քանդում է՝ կոյուղի են անցկացնում… Բա շուտ մտածեիք, շենքերի հետ այդ կոյուղին էլ անցկացնեիք, ջրագիծն էլ մալուխներն էլ: Հիմա ամեն ինչի համար ջոկ եք քանդում, այ անաստված ներ:

Աճառյան փողոցո՞ւմ ինչ է կատարվում: Ամեն գիշեր մի տեղ ճանապարհը լայնակի փորում են, ինչ-որ լար գցում, ավազով ծածկում ու «ցվրվում»: Ավազը նստում է, փողոցի ամբողջ լայնքով փոս է գոյանում, մեքենաները չեն կարողանում անցնել՝ խցանում, փոշի, կեղըտ, խայտառակություն: Մայթերի մասին էլ չեմ խոսում: Տարիներով մալուխներն իջեցրիք գետնի տակ, լուսավորության նոր սյուներ շարեցիք… Ինչո՞ւ են հին սյուները դեռ տնկված, ինչո՞ւ են մալուխները օդի մեջ: Օրական մի էլեկտրասյան տակ փորում եք… Ինչ է, վերջ չունի՞ այդ ամենը, թե՞ սխալ-մխալ միացումներ եք տվել ու հիմա գլուխ չեք հանում ձեր արածից: Մասնագետ չկա բա… Ասում եմ՝ ով երկու հնդիկ ունի և մեկ տրակտոր, շինթույլտվություն են տվել, ասել են՝ առ էս փողը, գնա այսինչ տեղը քանդիր: Ազատության պողոտա, Պռոշյան, Տիգրան Մեծ, Ծարավ աղբյուր, Մհեր Մկրտչյան… Նույն վիճակն է:

Ամբողջ քաղաքը բեռնատար մեքենաներով է լցված: Ոչ ժամ կա, ոչ պատարագ, ոչ հատուկ անցագիր, ոչ բան… Ծուխ, սոլյարկա, յուղ… Կրիայի արագությամբ շարժվող քաղաքային տրանսպորտն էլ իր հերթին է ծանրացնում վիճակը: Դե եկ ու մի քրֆիր այս ամենի հեղինակին, այս ամենը թույլ տվողին, այս ամենի վրա փող լվացողին, պետության փողը լափողին, աշխատանքի ու տնտեսական ակտիվության իմիտացիա ստեղծողին: Էս «հայվան» խալխն էլ մտածում է, թե սրանք գործ են անում: Ի՞նչ գործ, բալամ, ընտրություններից առաջ լիքը անկապ շինթույլտվություն են տվել, փող, ընտրակաշառք: Ով չի ալարել, դիմել է, ասել են՝ հարց չկա, մեզ կընտրես՝ կգնաս ուզածդ տեղը կքանդես: Եվ քանդում են Երևանը, ու վերջը չի երևում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել Wed, 07 Oct 2026 21:00:49 +0400 Bloomberg-ը գրում…

23 րոպե ago

Մի հատ ասեք, տենանք էդ ի՞նչ ենք մենք զիջել. Նիկոլ Փաշինյանը բորվոքվեց

Մի հատ ասեք, տենանք էդ ի՞նչ ենք մենք զիջել. Նիկոլ Փաշինյանը բորվոքվեց Wed, 07 Oct…

24 րոպե ago

Հիշեցում․ պատերազմի և պարտության խորհրդանիշ կուսակցությանը

Հիշեցում․ պատերազմի և պարտության խորհրդանիշ կուսակցությանը Wed, 07 Oct 2026 20:54:35 +0400 Latest news from…

30 րոպե ago

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան Wed, 07…

35 րոպե ago

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ

«Ապտակով սնված տղան․․․»․ Ջիվանին այլ բան էր ասում, սիրելի ուսուցիչներ Wed, 07 Oct 2026 20:45:59…

38 րոպե ago

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան

Ճողոպրելուց խոսում է մարդ, ով քլունգն առած քանդում է ԵՊՀ-ն՝ ձեզ ժողովուրդը շուտով կհանի. Ղազինյան…

45 րոպե ago