Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան

Tue, 28 Jul 2026 21:45:14 +0400


Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները։ Մի կողմից՝ հնչում են հայտարարություններ եվրոպական ուղղության մասին, մյուս կողմից՝ երկրի տնտեսական կենսունակության համար ստիպված են օգնություն խնդրել Ռուսաստանից, որի հետ հարաբերություններն օրեցօր ավելի են բարդանում։

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից երևում է, որ փորձ են անում տպավորություն ստեղծել, թե տեղի է ունեցել հերթական աշխատանքային հեռախոսազրույցը, սակայն տողատակերը բոլորովին այլ պատկեր են բացահայտում։

Եթե ամիսներ շարունակ հայտարարվում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, ապա այսօր արդեն հայկական կողմը ստիպված է անձամբ դիմել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերացնել հայաստանյան ապրանքների արտահանման արգելքները։ Սա ինքնին խոստովանություն է, որ հարաբերություններում խնդիրները ոչ միայն պահպանվում են, այլև հասել են այն աստիճանի, որ չեն լուծվում նույնիսկ պետական կառավարման սովորական մեխանիզմներով։

Ավելի ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ չկա պայմանավորվածություն, չկա ժամկետ, չկա երաշխիք, որ սահմանափակումները կվերացվեն։ Դիվանագիտության լեզվում դա սովորաբար նշանակում է, որ խնդիրը մնացել է նույն տեղում, այսինքն` չի լուծվել:

Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության թեմային, ապա պաշտոնական Երևանը շտապում է Մոսկվային հավաստիացնել, որ ԵՄ անդամակցությունը դեռ օրակարգային չէ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն արդեն իսկ հայտնվել է քաղաքական արդարացումների դաշտում։

Փաստորեն իշխանությունը հերթով արձանագրում է նոր ճգնաժամեր, նոր տապալումներ և հասարակությանը նմանատիպ հաղորդագրություններով հասկացնում է, որ լուծումներ չկան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…

15 րոպե ago

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին Tue, 27 Oct 2026 21:30:36 +0400 Եմենի հյուսիսում…

30 րոպե ago

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ Tue, 27 Oct 2026 21:15:59 +0400…

45 րոպե ago

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue,…

47 րոպե ago

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026 21:00:33 +0400 Ռուսաստանը քննարկում է…

1 ժամ ago

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են Tue, 27 Oct 2026 20:30:52 +0400 Իսրայելի վարչապետ…

2 ժամ ago