Շատ մարդիկ են մաղվել մեր քաղաքական ուժից

Շատ մարդիկ են մաղվել մեր քաղաքական ուժից

Tue, 28 Jul 2026 22:15:31 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:

-Բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ Ձեր կուսակցության անդամ Արմեն Աբովյանի՝ Տարոն Չախոյանի երեխայի ծննդյան հետ կապված հրապարակային շնորհավորանքը։ Չախոյանն իշխող ուժի ապատեղեկատվության, ՊՈԱԿ-ի ֆեյքերի ղեկավարն է համարվում, ով նաև քարոզչական դաշտում ՔՊ-ական առաջամարտիկներից է, ում` Ձեր կուսակցության ղեկավարին ուղղված մեղադրանքները հսճախ անցնում են թույլատրելիի սահմանը։ Կուսակցության ներսում այս մասով որևէ քննարկում եղե՞լ է:

-Ցավոք սրտի, իշխանություններն անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը սայթաքի և սկսեն անընդհատ քննադատել, ասել տեսեք՝ այսպես եղավ, այնպես եղավ, նույնը լրատվամիջոցներին է վերաբերվում: Մեր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն ու ընդհանրապես մեր թիմը, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը, աներևակայելի բարձր մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ են և քրիստոնեական սկզբունքներով ապրող մարդիկ են ամենակարևորը` ներողամիտ: Յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել: Նույն անձը, որի մասին հարց եք տալիս՝ Արմեն Աբովյանը, ինքը համապատասխան տեսաուղերձով այդ թեմային անդրադարձել է և կարծեք խոսքը, շնորհավորանքը այլ ենթատեսքով է ցանկացել հղել, և սխալ է ընկալվել: Ինչքանով գիտեմ, իր մեկնաբանություններին հետևելով, ուզեցել է ցույց տալ, տեսեք` ի տարբերություն ձեզ, մենք ավելի մարդասեր ենք և շնորհավորում ենք երեխայի ծննդյան կապակցությամբ, իսկ դուք ավելի ագրեսիվ եք, հատկապես որ մեր շատ ու շատ ընկերներ քաղբանտարկյալ են, ունեն ընտանիքներ, երեխաներ, որոնք որ այսօր առանց ծնողների են մնացել:

– Բայց ոմանց մոտ հակառակ տպավորությունն է ստեղծվել:

-Գուցե հակառակ տպավորություն է ստեղծվել, ինչպես ասում են՝ поезд ушел, ունենք այն, ինչ ունենք… Մարդը դրա համար ներողություն է խնդրել:

-Իսկ ձեզ մոտ այդ հարցով քննարկում եղե՞լ է:

-Մենք նման հարցերի, անկեղծ ասած, ուշադրություն չենք դարձնում… Որպես այդպիսին, ես քննարկման չեմ մասնակցել, ես չգիտեմ եղե՞լ է առանձնազրույց կուսակցության առաջնորդի հետ, չգիտեմ, ես չեմ մասնակցել:

-Ընդդիմադիր հանրույթի մի մասին մտահոգում է, որ նման միջադեպերը կարող են ազդել մասնավորապես նաև ձեր վարկանիշի վրա, որովհետև ինչպես նշեցիք, իշխանությունները ցանկացած նման սայթաքում օգտագործում են և օգտագործելու են ձեր դեմ:

-Համամիտ չեմ, որովհետև այդ հարցերը մանր հարցեր են մեր գործերի դիմաց: Մենք բերել ենք նոր քաղաքական մշակույթ, մենք տարբեր բնակավայրերում մարդկանց խնդիրներին լուծում ենք տվել և շարունակում ենք լուծումներ գտնել, մենք շարունակելու ենք նույն գործելաոճով և այս մանր խնդիրները…նման խնդիրներ անընդհատ կարող են լինել: Որևէ քաղաքական ուժ երաշխավորված չէ նման միջադեպերից, դա շատ նման է ֆուտբոլին, երբ որևէ հայտնի թիմի ֆուտբոլիստ ինքնագոլի հեղինակ դառնա և սկսեն այդ մարդուն քննադատել: Այսինքն, ամեն ինչ հնարավոր է, դա կլինի անհաջող կամ սխալ ձևակերպված խոսք, խոսքից ինչ-որ հատված կտրել, մեր թիմակիցներից էլ կան, որ խոսքը կտրել են, դատական գործ կա այդ մասով, հետևաբար ես գտնում եմ, որ նման հարցերին չարժի լուրջ վերաբերվել:

-Ձեր քաղաքական ուժը երիտասարդ քաղաքական ուժ է, ու քննարկումներ կան, որ ՔՊ-ն հույս ունի, որ ընդդիմադիրների ճամբարից, մասնավորապես նաև ձեր քաղաքական ուժից մարդկանց գրավի իր կողմը՝ սահմանադրական մեծամասնության հարցը լուծելու համար: Այս մասով մտահոգություններ կա՞ն:

-Բնության մեջ որևէ բան բացառելն անմտություն է, չի կարելի բացառել ոչինչ: Բայց վստահեցնում եմ, այո, քննարկումներ եղել են, անհատական մակարդակով մեր ղեկավարի հետ` քաղաքական: Եվ որքանով ես գիտեմ, ճանաչում եմ, ամենօրյա ռեժիմով պինդ, ոգիները տեղը, գրագետ, ողջախոհ, բանիմաց, կամքից պինդ մարդիկ են ու ես քիչ հավանականություն եմ տեսնում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև մենք անցել ենք հսկայական պայքարի ճանապարհ և այս ճանապարհին բազմաթիվ մարդիկ են մաղվել և մնացել է սերուցքը: Իհարկե, մարդիկ կան, որոնք խորհրդարանում չեն, նույնպես սերուցք են հանդիսանում և հիմա կուսակցաշինական աշխատանքներով են զբաղված, ոչ պակաս կարևոր մարդիկ կան, ովքեր խորհրդարան չեն անցել, բայց համարժեք և հավատացած եղեք` մեր թիմը շատ պինդ թիմ է, իսկ այդ պնդությունը պայմանավորված է գաղափարական հենքով: Ես իմ անունից կարող եմ խոսել, միայն գաղափարն է ինձ մղել միանալ այս քաղաքական ուժին, այն օրվանից, երբ Սամվել Կարապետյանը եկեղեցին պաշտպանելու համար կալանավորվեց՝ այդ օրվանից սկսած: Եվ հիմնականում ամբողջ թիմը, մեծամասնությունը նույն գաղափարներով են առաջնորդվում, իհարկե բացառություններ կարող են լինել, որոնց ես չեմ ճանաչում:

Սա առաջին խորհրդարանն է, որի բացման օրը վեհափառ հայրապետը ներկա չի լինելու:

-Դա ես համարում եմ համազգային խայտառակություն, ուրիշ կերպ չեմ կարող մեկնաբանել, մեծ ցավ եմ ապրում դրա համար: Մենք պայքարը սկսել ենք եկեղեցով, շարունակում ենք եկեղեցով, այդ եկեղեցին այնքան բարձր արժեք ունի, որ մենք չենք կարող այդ թեմային չանդրադառնալ, ուղղակի ցավ եմ զգում, ուրիշ ոչինչ: Այդպես էլ պետք է լիներ, սպասելի էր:

-Մյուս խորհրդարանի առաջին նիստի օրը վեհափառը ներկա կլինի՞, Ձեր կարծիքով:

-Եթե չունենայի այդ հավատը, չէի մտնի քաղաքական պայքարի մեջ: Այո, մեծ հավատ ունեմ, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ լավ է լինելու և բնականաբար մեր Առաքելական եկեղեցին, որ ունի հազարամյա պատմություն, միշտ եղել է մեր պատմության ակունքներում, հայապահպան գործունեություն է իրականացրել, ինստիտուտ է, ոչ միայն կրոնական կազմակերպություն, հետևաբար մեր եկեղեցին ինչպես կանգուն եղել է հազարամյակներով, այնպես էլ կանգուն մնալու է: Թող որևէ մեկը չկասկածի, ժամանակավոր մարտահրավերները կգան, կանցնեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

7 ժամ ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

7 ժամ ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

7 ժամ ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

7 ժամ ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

7 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

7 ժամ ago