Հիշո՞ւմ եք Հռոմի ստատուտի հետ կապված «խրախճանքը»

Հիշո՞ւմ եք Հռոմի ստատուտի հետ կապված «խրախճանքը»

Wed, 29 Jul 2026 14:15:57 +0400


Վաշինգտոն ուղեւորված Իսրայելի վարչապետ Նաթանյահուի օդանավը անցել է Միջազգային քրեական դատարանի անդամ, այսպես ասած՝ Հռոմի ստատուտին միացած չորս երկրի օդային տարածքով, բայց այդ երկրներից որեւէ մեկը որեւէ քայլ չի արել Նաթանյահուի օդանավն իջեցնելու եւ նրան ձերբակալելու համար։

Հիշեցնեմ, որ Միջազգային քրեական դատարանը ունի Նաթանյահուին կալանավորելու որոշում եւ բոլոր երկրները, որոնք միացել են Հռոմի ստատուտին, պարտավոր են կատարել այդ որոշումը։ Սակայն, չորս երկիր, որոնց օդային տարածքով անցել է Նաթանյահուի օդանավն ու որոնք Միջազգային քրեական դատարանի անդամ են, չեն արել դատարանի որոշումը կատարելու ոչ մի քայլ։ Այդ երկրներն են՝ Կիպրոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա։

Հիշեցնեմ նաեւ, թե Հայաստանում ինչ քարոզչական խրախճանք էին կազմակերպել որոշ մարդիկ, ուժեր՝ իհարկե իշխանության պատվերով, երբ Հայաստանը միացավ Հռոմի ստատուտին։ Հայաստանի հանրությանը հավատացնում էին, հավաստիացնում էին, թե այդ որոշումը ուղղակի խեղճացնելու է Ալիեւին եւ նրան ստիպելու է պարզապես ենթարկվել միջազգային կարգուկանոնին։

Կարծում եմ այստեղ ծիծաղելն անգամ ավելորդ է։ Բայց, իրավիճակն իհարկե ծիծաղելի չէ, որովհետեւ մենք հերթական մի աղաղակող դրվագով տեսնում ենք, թե ինֆորմացիոն–քարոզչական ինչ «բազմահարկ» հնարքներ են կիրառել ու կիրառում Հայաստանի հանրության հանդեպ։ Ի դեպ, հիշեցնեմ նաեւ, որ Հայաստանը ընդունեց Ադրբեջանի պահանջը՝ խաղաղության պայմանագիր ասվածի տեքստում սահմանել միջազգային դատական հայցերից փոխադարձ հրաժարումը։ Հռոմի ստատուսի վերաբերյալ բաժակաճառասացներից չլսվեց ոչ մի խոսք, որովհետեւ չկար իշխանությունից եկող ոչ մի հանձնարարություն։

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

10 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

18 րոպե ago

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Thu, 29 Oct 2026 23:15:15 +0400 Վթարվել է…

26 րոպե ago

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը Thu, 29 Oct 2026 23:06:53 +0400…

34 րոպե ago

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400 Ճապոնիայում, ինչպես…

41 րոպե ago

Նոր վնասատու եւ ոչ մի աջակցություն

Նոր վնասատու եւ ոչ մի աջակցություն Thu, 29 Oct 2026 22:45:22 +0400 Նոյեմբերյան համայնքի գյուղերում…

56 րոպե ago