Թուրքիայում ևս մեկ քաղաքապետ է ձերբակալվել
Wed, 29 Jul 2026 16:00:08 +0400
Թուրքիայի Ուսկյուդարի քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը և ևս հինգ անձ ձերբակալվել են կաշառակերության և կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում, հայտնում է Ստամբուլի Անադոլու շրջանի գլխավոր դատախազությունը։
Հասանելի տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է Ուսկյուդարի քաղաքապետարանում շինարարության և շահագործման թույլտվությունների տրամադրման խախտումների վերաբերյալ ստացված բողոքների, տուժածների և հետաքննության հետ համագործակցող կասկածյալների հայտարարությունների հիման վրա։
Հետաքննության շրջանակներում գործողություններ են անցկացվել Ստամբուլի 11 հասցեներում։ Ձերբակալվել են Ուսկյուդարի քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը, փոխքաղաքապետը, աշխատակազմի ղեկավարը, ճարտարապետը, աշխատանքների համակարգողը և կապալառուն։